ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնությամբ կամ սպառնալիքներով քաղաքական խնդիրներ չեն կարող լուծվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի կալանավորելու հիմքում դրված է ՀՀ Քրեական օրեսգրքի 301-րդ հոդվածը, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը: Ակնկալվում էր, որ երեկ հնարավոր է փոխել խափանման միջոց կալանքը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ պարզելու համար թե այս դեպքում արդյոք գործ չունենք սելեկտիվ արդարադատության հետ։

—Պարոն Սաքունց, ակնկալվում էր, որ երեկ հնարավոր էր փոխվի Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը, սակայն դա տեղի չունեցավ: Ինչպե՞ս եք գնահատում նրա կալանավորումը, և արդյոք կրկին գործ չունենք սելեկտիվ արդարադատության հետ:

— Ես արդեն ասել եմ, որ Վահան Բադասյանի նկատմամբ չպետք է կալանք իրականացվեր։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերից որևէ մեկը Վահան Բադասյանի դեպքում կիրառելի չեն։ Որովհետև ինքը չունի այդ հնարավորությունը՝ ազդելու նախաքննության մարմնի վրա, վկաների վրա կամ որևէ միտում խուսափելու ինչ-որ պետական մարմինների կամ քրեական մարմինների ներկայանալու և այլն։ Այնպես որ Վահան Բադասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը համարում եմ անհիմն։ Հաշվի պետք է առնել նաև առողջական խնդիրները և որքանով է համատեղելի ազատազրկման պայմանները նրա ունեցած առողջական խնդիրների հետ։ Որը իրականում լուրջ հարց է և ընդհանրապես մոտեցման առումով այս դեպքում դատարանը պետք է հաշվի առներ այդ հանգամանքը։

—Վահրամ Բադասյանը կալանավորվել է 301-րդ հոդվածով, դրված է նաև Ռոբերտ Քոչարյանի վրա, սա արդյոք չի նշանակում, որ Բադասյանի կալանավորումը քաղաքական բնո՞ւյթ ուներ, քաղաքական հետապնդո՞ւմ է:

— Գիտեք, երբ որ մարդիկ քաղաքական դաշտում են գործում, բնականաբար ակամա հարց է առաջ գալիս, որ նրա նկատմամբ որևէ իրավական գործընթաց անպայման ունի քաղաքական ենթատեքստ։ Մյուս կողմից խոսքը վերաբերում է քաղաքական հարթակում բառապաշարին և դիրքորոշումներին։ Այսինքն մենք ի սկզբանե կողմ ենք եղել ոչ բռնի քաղաքական մեթոդներին քաղաքացիական և իրավապաշտպան տեսակետից։ Բայց մյուս կողմից էլ գտել ենք, որ եթե կառավարությունը, իշխանությունը վարում է այնպիսի քաղաքականություն, որը հաշվի չի առնում մարդկանց կարծիքները, ապա կարող է նաև նման դրսևորումներ լինել։ Այստեղ խնդիրը արդարացնելը չէ, այլ նման խնդիրների դրսևորման մասին։ Այսինքն ինչքան կառավարումը հաշվետու եղավ թե ինքը ինչքան օրենքի, իրավունքի գերակայության սկզբունքի, ժողովրդագրական սկզբունքի հիման վրա է հիմնված, այնքան դրսևորումները չունեն որևէ հիմք։ Բայց այս դեպքում պարզ է, որ քաղաքական դաշտին է վերաբերում և իրավական և քաղաքական մոտեցումները տարբեր են լինում։ Նկատի ունեմ, որ բռնությամբ կամ սպառնալիքներով քաղաքական խնդիրներ չեն կարող լուծվել։ Եթե պետությունը կամ կառավարությունը բռնապետական է, ապա անխուսափելի է, որ ինքը կարող է հանգեցնել նման դրսևորումների։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular