ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միլիոնավոր դոլարների պարգևատրումն ու Ալենի ինքնախաբեությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս իշխանությունը պատմության մեջ առաջնահերթ կմնա որպես պատերազմ պարտված իշխանություն, հաջորդիվ՝ կհիշվի որպես ամենաշատը պարգևավճար ստացած իշխանություն: Ընդ որում՝ նիկոլականները պարգևավճարներ ստացել են Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, տնտեսական ծանր դրության ժամանակ, պատերազմի ժամանակ: Կապ չունի, թե ինչպիսի իրավիճակ է երկրում, իշխանավորները պիտի ստանան պարգևավճար: Այդուհանդերձ, 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:

AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 6.820.207.205 ՀՀ դրամի պարգևավճար է հատկացվել, որը համարժեք է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլարին։ ՊԵԿ-ում պատերազմի օրերին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել են 496.197.972 դրամի չափով, իսկ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերին` 474.067.050 դրամի չափով։ Ամենախոշոր պարգևատրումը ՊԵԿ-ում ստացել են տարվա վերջին ամսին՝ դեկտեմբերին` 1.341.069.941 դրամի չափով։ Այսինքն 2020թ.-ին 14.2 միլիոն դոլար պարգևատրում է եղել ՊԵԿ-ում: Չգիտեմ շա՞տ է, թե ոչ: Հայաստանի նման աղքատ երկրի համար, ինչ խոսք՝ շատ է, բայց իմքայլականների համար, կարծում եմ՝ ոչ, որովհետև կարելի է վստահություն հայտնել, որ եթե 20 միլիոն դոլար լիներ, 20-ն էլ կբաժանեին որպես պարգևավճար:

Ի դեպ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս ասում էր, թե մեղավոր են, որ որոշ մարդկանց բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել: Ինչպես կասեր հայտնի պերսոնաժը՝ իյա, իրո՞ք: Բա ո՞նց հարցնենք պարոն Սիմոնյանին՝ բենթլիներն ու դղյակները ենթադրենք չհասցրեցիք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները դարձնեիք: Դրանք ուղղեիք ԱԹՍ-ների ձեռք բերմանը: Բա իշխանության գալուց առաջ ասում էիք գալիս եք ծառայելու ժողովրդին: Ծառայելը այսպե՞ս էիք պատկերացնում:

Ինչևէ, պարգևատրվածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ հանդիսացող Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, թե «այո, վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը առկա քաղաքական գործիչներով: Չբացառելով, որ «Իմ քայլի,» և մնացած ուժերի վարկանիշը որոշակի առումով իջել է, բայց ես պնդում եմ, որ այսօր վարչապետն ունի ամենաբարձր վարկանիշը»: Տեսեք, Ալեն Սիմոնյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը: Չգիտեմ՝ ոնց է չափել, բայց ասում է: Ինչ ասես կարող է ասել, լեզվի տակ ոսկոր չկա: Բայց խորհուրդ տանք Ալեն Սիմոնյանին՝ դուրս եկեք փողոց ու պատահական անցորդին ասեք, որ ձեր իշխանությունը համաճարակային ու պատերազմական տարում տասնյակ միլիոնավոր դոլարներ է բաժանել որպես պարգևավճար: Ու դա ասելուց հետո հարցրեք, թե քաղաքացիները ի՞նչ կարծիք ունեն ձեր թիմի և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մասին: Նաև խորհուրդ է տրվում վերցնել պաշտպանիչ հանդերձանք:

Անի Առաքելյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular