ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրության պահանջներին համահունչ պետք է ձևավորվի նոր կառավարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը հայտարարել է, որ այս փուլում արտահերթ ընտրությունների պահանջ չկա և այդ պատճառով մոտ ժամանակներում այդ մասին քննարկումներ չեն լինելու։ Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ` հասկանալու համար, թե արտահերթ ընտրություններից բացի ի՞նչ տարբերակներ կան երկիրը այս ծանր իրավիճակից հանելու համար։

- Պարոն Գալստյան, իշխանությունը հայտարարեց, որ այս փուլում արտահերթ ընտրությունների պահանջ չկա հասարակության մոտ։ Ի՞նչ ուղերձ է պարունակում իշխանության այս քայլը։

— Գլխավոր ուղերձը այն է, որ կառավարող կուսակցությունը չի ուզում գնալ արտահերթ ընտրությունների՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Ծանոթանալով մեկնաբանություններին՝ տպավորություն է ստեղծվում, կամ կարելի է եզրակացնել, որ այն պայմանները, որոնք առաջարկում է կառավարող կուսակցությունը և այն մոտեցումները, որոնցով փորձում է առաջնորդվել ընդդիմությունը չեն համապատասխանում միմյանց։ Այսինքն այստեղ հարցը ոչ այնքան արտահերթ ընտրություններ անցկացնելն է, այլ արտահերթ ընտրություն «Իմ քայլը» խմբակցության  առաջարկած պայմաններով անցկացնելն է։ Սա է այն գլխավոր եղրակացությունը, որ կարելի է անել այդ հայտարարությունից։

- Հասարակության մոտ կարծիք կա, որ «Իմ քայլը» խմբակցությունը չի գնում արտահերթ ընտրությունների, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու կոչ էր արել։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը մտավախություն ունի Քոչարյանի հայտարարությունից այդ պատճառով էլ խուսափում է արտահերթ ընտրություններից։

— Դեռևս ես չեմ հանդիպել արժանահավատ հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալների, որտեղ այդ հարցը ընդհանրապես արծարծված կլինի։  Այսինքն տեսեք «Իմ քայլը» հայտարարում է, որ հասարակական պահանջ չկա, դուք ասում եք, որ հասարակությունը կարծում է, և ոչ «Իմ քայլի» հետազոտության արդյունքներն են հայտնի, ոչ էլ ձեր ասածի։ Նման բան դեռ չեմ հանդիպել, որ հարցախույզ անցկացված լինի, սոցիոլոգիական հետազոտություն, որի արդյունքներով այդպիսի պատկեր կլինի։ Իսկ մնացած մասով, թե արդյոք այսօր հանրային պահանջ կա թե ոչ  դրանք արդեն երկրորդական են։ Հասարակական տրամադրությունները ստուգելու գլխավոր և ամենաարժանահավատ տարբերակը սոցիոլոգիական հետազոտություն անցկացնելն է, և դրա հիման վրա արդեն  եզրակացնելը, թե արժի՞ անցկացնել, ուզո՞ւմ է հանրությունը դա, թե չի ուզում։ Մնացած հարցերը արդեն երկրորդական են։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու հետ կապված վախեր լինելուն կամ չլինելուն, ապա դա չեմ կարող ասել։ Եթե այստեղ հանրային պահանջ կա, ապա տվյալ դեպքում դա չեմ կարծում միայն Ռոբերտ Քոչարյանի գործոնով է պայմանավորված, կամ ուղղակիորեն կարելի է դա կապել նրա հետ։ Ուստի ինձ համար առաջնայինը որպես մասնագետի մնում է այդ տվյալը, փաստացի, ապացուցված արժանահավատ տվյալը՝ հանրային պահանջ կա թե՞ չկա։ Բայց այստեղ կա նաև հարցի երկրորդ կողմը՝ ինչո՞ւ է պետք ընտրությունը, չգիտեմ դա երբ կլինի, առաջիկա մի քանի ամիսներին, թե՞ ավելի շուտ, դա արդեն տեխնիկական հարց է, և դա անհրաժե՞շտ է ընդհանրապես հանրային  տրամադրություններում որոշակիություն մտցնելու համար։ Հասկանալի է, որ սոցիալ-հոգեբանական շատ ծանր վիճակում է այսօր հանրությունը և ամեն մեկը հասկանում է, թե դա ինչ հետևանքներ ունի, դա ազդում է մեր առօրյա վարքի վրա, նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ կան և որքան էլ փորձեն ընդդիմությունը և իշխանությունը  շահարկել արտահերթ ընտրությունները կազմակերպել չկազմակերպելու այդ անհրաժեշտությունը դա ունի մեկ այլ գործառույթ, որը կարող է նպաստել հանրային  գիտակցության մեջ ապագայի հանդեպ որոշակի վստահության ձևավորման։ Այսինքն  զուտ իշխանության համար պայքարից անցում կատարեն հանրային տրամադրությունների առողջանցման։  Ինձ համար դա առաջին հերթին ունի այդպիսի նշանակություն, որպեսզի գնահատական տրվի այս պահին առկա իրավիճակին և  հանրության պահանջներին համահունչ ձևավորվի նոր կառավարություն, որը ինչ-որ  ձևով դուրս կբերի երկիրը և հասարակությանը սոցիալ-հոգեբանական և սոցիալ-տնտեսական այս ծանր իրավիճակից և կպատրաստվի առաջիկա ավելի լուրջ մարտահրավերներին, որոնք անպայման լինելու են՝ կապված մեր հարևան պետությունների հետ։ Իմ տեսանկյունից դրա համար են անհրաժեշտ արտահերթ ընտրությունները, իսկ թե Ռոբերտ Քոչարյանն է, թե Սերժ Սարգսյանն է թե նոր դեմքեր են դա արդեն երկրորդական հարց է։ Մեզ պետք է այդպիսի ընտրություններ դա միանշանակ է, բայց  թե ով ինչ է տեսնում և ինչպես է փորձելու դա օգտագործել դա բոլորովին այլ հարց է։  

- Ինչպե՞ս պետք է դուրս գալ այս իրավիճակից, երկրի համար լավագույն ելքը ո՞րն է։ Եթե ոչ արտահերթ ընտրություններ, ապա ի՞նչ տարբերակ կա։

— Տարբերակ կար կապված վստահության կառավարության կամ ազգային համաձայնության կառավարության  ձևավորման հետ։ Որոշակի ժամանակահատվածի համար ձևավորվում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների  ձևավորված նոր մարմին, անկախ նրանից թե նրանք ներկայացված են խորհրդարանում, թե  ներկայացված չեն, և շեշտը դրվում է պրոֆեսիոնալիզմի վրա։ Սա հասարակության մեջ որոշակի վստահություն կարող էր բերել և այդ նոր կառավարության հիմնական խնդիրը կլիներ հասարակությանը և պետությանը պատրաստել նոր ընտրությունների, իհարկե, զուգահեռաբար զբաղվել նաև այս պահին առկա լրջագույն խնդիրներով, մասնավորապես բանակի վերակառուցման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես գերիների հետ կապված, անօթևան  մնացածների, փախստականների հարցերով և այլն։ Այսինքն սա կարող էր լինել լավագույն տարբերակը բայց մենք, կարծում եմ, այս պահին սա չենք տեսնի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular