ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի դիալեկտիակական կապը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բոլորիս համար հայտնի է այն պարզ ճշմարտությունը, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն իշխանությունից կառչած է առանձնակի եռանդով ու դաժանությամբ։ Դժվար է ասել՝ արդյո՞ք նա նույնչափ ջանք ու եռանդ ծախսել է իշխանության գալու համար 2018 թվականին, թե՞ այդուհանդերձ կապիտուլյացիայից հետո իշխանության պահպանման համար պահանջվող էներգիան բազմապատիկ ավելի է։ Իսկ եթե դա այդպես է, գոյության իրավունք է ստանում հետևյալ հարցը՝ իսկ ի՞նչ ելք կունենար պատերազմը, եթե դրանում հաղթելու համար Նիկոլ Փաշինյանը՝ որպես, ինչպես ինքն էր սիրում իրեն կոչել, գերագույն գլխավոր հրամանատար, ծախսեր նույն այն ջանքն ու էներգիան, որը ծախսում է այսօր՝ պատերազմից հետո իշխանությունը պահպանելու համար։ Միանշանակ հարցը, իհարկե, հռետորական է, սակայն բխում է այն անթաքույց իրողությունից, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում այդ էներգիան ոչ միայն չի ծախսել, այլ շատ դեպքերում էներգիա է ծախսել պատերազմի ընթացքը հատկապես ու հաստատապես այս ելքով ավարտելու համար։ Դա էլ իր հերթին՝ ծնում է նոր հարցադրում՝ իսկ գուցե պատերազմի արդեն իսկ արձանագրված ելքի՝ պարտության ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու միջև կա օրգանական ու դիալեկտիկական կա՞պ։

Այսինքն՝ գուցե մենք պատերազմում պարտվել ենք, որ նա մնա իշխանությա՞ն, կամ հակառակը, հնարավոր է՝ մենք պատերազմում չպարտվեինք, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության ղեկին։ Սրանք հարցեր են, որոնց հնարավոր պատասխանները կարող են գտնվել ընդհուպ 2018 թվականի խորքերում կամ դրանից առաջ՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ու Արցախի հանձնման միջև կապի հարթությունում։ Որովհետև կա նաև վերը նշված հարցերից ածանցվող ու դրանց հետ փոխկապված ևս մեկ հարց՝ հնարավո՞ր է արդյոք, որ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցավ, որպեսզի իշխանությունը պատկաներ Նիկոլ Փաշինյանին, իսկ Շուշին ու Հադրութը՝ Ադրբեջանին, և արդյո՞ք եթե տեղի չունենար այդ նույն հեղափոխությունը՝ պատերազմ կսկսվե՞ր ընդհանրապես և սկսվելու դեպքում կունենա՞ր նույն ելքը։

Այս և էլի շատ հարցեր կախված են օդում և երբևէ պատասխաննե՞ր են ստանալու՝ կամ որևէ քննիչ հանձնաժողովում, կամ դատարանում, կամ առնվազն պատմության էջերում։ Ակնհայտ է, որ այս բոլոր հարցերի թիվ մեկ հասցեատերը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է՝ առաջին հերթին, քանի որ նա է 2018 թվականի գլխավոր շահառուն ու 2020 թվականի պատերազմի գլխավոր պատասխանատուն։ Նա, իհարկե, չի պատասխանի այս հարցերին, որովհետև պատասխանները շարադրելուց հետո կամ արդեն դրանից առաջ պետք է գրած լինի հրաժարականի տեքստը։ Այս հարցերը, սակայն, ուղեկցելու են Նիկոլ Փաշինյանին իր մնացած ողջ քաղաքական ու անձնական կյանքում։ Նա, հնարավոր է՝ խուսափի այս հարցերից մամլո ասուլիսների կամ այլ միջոցառումների ընթացքում, բայց այդ հարցերը, միևնույն է, անընդհատ հնչելու են՝ եթե ոչ հրապարակավ, ապա գոնե հայելու առաջ՝ ինքզինքը նայելիս։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular