ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ շուտով մենք կարող ենք մեր առաքելությամբ այցելել Լեռնային Ղարաբաղ». ՅՈՒՆԵՍԿՕ

ՄՇԱԿՈՒՅԹ
glas.ru-ն գրում է, որ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչները կարծում են, որ շուտով կկարողանան իրենց առաքելության աշխատակիցների համար ուղևորություն կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ և չճանաչված հանրապետությանը սահմանակից Ադրբեջանի շրջաններ: Նախատեսված այցի մանրամասների քննարկումը շարունակվում է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է այդ մարդասիրական կազմակերպության մամուլի ծառայությունից:
 
Անցյալ տարվա նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Աուդր Ազուլան հասարակությանը տեղեկացրել էր իր պատրաստակամության մասին Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկել հարցով, որպեսզի օգնեն վերականգնել և պահպանել տարածաշրջանում գտնվող մշակութային և պատմական վայրերը: Որոշ ժամանակ անց Ադրբեջանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Անար Քերիմովն ասել էր, որ երկրի իշխանությունները սատարում են այդ նախաձեռնությունը: Դեկտեմբերի վերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ խնդրելով չտեղափոխել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը քաղաքական դաշտ և հավաստիացնել էր, որ երկրի ղեկավարությունը պատրաստ է քննարկել կազմակերպության աշխատանքի կազմակերպումը ռազմական գործողություններից տուժած տարածաշրջանում:
 
Նշենք, որ համաշխարհային հանրությունը բազմիցս մտահոգություն է հայտնել ղարաբաղյան պատերազմի ոչ միայն մարդկային կորուստների և ավերածությունների, այլ նաև ռազմական գործողությունների տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգության ոչնչացման սպառնալիքի կապակցությամբ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular