Գիշերը ճնշման բարձրացումը կարող է վտանգավոր հիվանդության նախանշան լինել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏարեցները, որոնց մոտ գիշերը բարձրանում է ճնշումը՝ ցերեկայինի համեմատ, հակված են Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի: Այս մասին զգուշացնում են շվեդացի հետազոտողները, որոնք հոդված են հրապարակել Hypertension ամսագրում:
Նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ ցերեկային եւ գիշերային ցուցանիշների միջեւ հարաբերակցությունը կարող է առողջության հետ կապված հետագա խնդիրների, ներառյալ՝ կոգնիտիվ ֆունկցիաների նվազեցման: Առողջ մարդկանց մոտ գիշերը ճնշումը նվազում է 10-20 տոկոսով, իսկ առնվազն 10 տոկոսով նվազումը բժիշկները համարում են տագնապալի նախանշան:
Նոր հետազոտության հեղինակները փորձել են հնարավոր հիվանդությունների հետ կապել ոչ միայն ճնշման ոչ մեծ նվազեցումը, այլ, հակառակը, բարձր ցուցանիշները գիշերը: Նրանք վերլուծել են Շվեդիայում 60 տարեկանից բարձր տարիքի 1000 տարեց տղամարդկանց տվյալներ, որոնց առողջությանը մասնագետները հետեւել են առնվազն 24 տարի: Դեմենցիայով հիվանդացության մասին հայտնի է դարձել պացիենտների հիվանդության պատմությունից:
Հետազոտությունը ցույց է տվել, որ գիշերը եւ ցերեկը սիստոլոգիական ճնշման բարձր հարաբերակցությունը կապված է ցանկացած դեմենցիայի միջին ռիսկի՝ 1,64 անգամ ավելացման եւ կոնկրետ Ալցհեյմերի հիվանդության ռիսկի ՝ 1,67 անգամ ավելացման հետ:
Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք գիշերը ճնշումն իջեցնող դեղամիջոցները կարող են նվազեցնել հետագայում դեմենցիայի զարգացման ռիսկը: