ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ Իշխան Սաղաթելյանը հակառակն է կարծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ ամբողջ օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կրկնում էին նույն միտքը, որը հրապարակել էին Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում: Հիշեցնենք, իբր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։ ԱԺ միջանցքներում, այլ վայրերում «ուսապարկերի» խմբակցության կարկառուն ներկայացուցիչները իրենց պատառոտելով նշում էին, որ հանրային պահանջ չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու: Նախ հարց է առաջանում ինչպե՞ս են չափել կա հասարակական պահանջ, թե ոչ:

Բնականաբար չեն չափել, պարզապես դատարկախոսելը, առանց հիմքերի հայտարարություններ անելը հարձել է այս քաղաքական ուժի գործելակերպը: Իմ քայլն ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց բացասական վերաբերմունքն իրենց նկատմամբ չեն տեսնում: Չեն տեսնում, որովհետև քայլածները պաշտոններ ստանալուց հետո մարդամեջ դուրս չեն գալիս, մետրոյով ու հեծանիվով գործի գնացողները հիմա պադավատներով ու ախրաննիկներով են տեղաշարժվում: Երկիրն էլ ղեկավարում են սիրած Ֆեյսբուքով: Դե կարդում են, թե հազարավոր ֆեյքերը ոնց են գոռում, որ ընտրություններ անելու անհրաժեշտություն չկա, որ լավ եք արել, որ Արցախի տարածքների մեծ մասը կորսել եք, ու դեպուտատ աշխատող քայլածները ասում են հասարակությունը չի ուզում: Թե ի՞նչ կապ կա հասարակության ու իրենց կողմից բուծվող ֆեյքերի մեջ, անհասկանալի է: Այդուհանդերձ, Իմ քայլի հաղորդագրությունից հետո, Ֆեյսբուքյան իր էջում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը գրառում է անում: Նա նշում է պատճառներ, թե ինչու է Փաշինյանը գնում նման քայլի: Պատճառներից մեկը ըստ Սաղաթելյանի այն է, որ. «մտածում են՝ Շարժումը մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա»։

Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացնում է, որ առաջիկա հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին, ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում: Նախ ինչո՞ւ ենք անդրադառնում Իշխան Սաղաթելյանի գրառմանը: Այն պարզ պատճառով, որ նա է համակարգում «Հայրենիքի փրկության շարժման» աշխատանքները: Հիմա՝ պարզ հարց պարոն Սաղաթելյանին: Իսկ դուք չե՞ք կարծում, որ շարժումը մարել է: Եթե ոչ, ապա հիմա պետք է լիներ իշխանափոխություն, կամ առնվազն հասարակության ճնշման տակ Նիկոլ Փաշինյանը գնար ընտրություններ կազմակերպելուն: Բայց դա չկա, պարոն Սաղաթելյան, հետևաբար մտածեք այլ գործիքակազմով պայքար տանելու մասին, իհարկե, խոսքը վերաբերում է Սահմանադրական և օրինական գործիքակազմին և գործողություններին: Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան մոբիլիզացնեն քաղաքական հոսանքներն ընդդեմ իշխանության և ամենակարևորը՝ չկարողացան հասարակությանը բերել փողոց: Ու նման դեպքում ո՞ր մի իշխանությունը չէր հոխորտա: Օրինաչափ է:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular