ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհետ կորած զինվորի հորից 3000 ԱՄՆ դոլար կաշառք են ուզել՝ իբր Բաքվում գտնվող որդուն վերադարձնելու համար․ ԱԱԾ բացահայտումը (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Հ.-ն տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Ս. Խ.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին վերջինիս հորը՝ Հ. Խ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես հատուկ ծառայությունների պաշտոնատար անձանց հետ կապեր ունեցող անձնավորություն՝ հայտնելով, թե իբր նրանց միջոցով ճշտել է, որ որդին գտնվում է Բաքու քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ երկրորդ երկիր, իսկ այնուհետ ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տալ 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Միաժամանակ, Ս. Խ.-ի տեղափոխման առաջին փուլը կազմակերպելու, այն է՝ Բաքու քաղաքից երկրորդ երկիր տեղափոխելու պատրվակով Ա. Հ.-ն վերջինիս հորից պահանջել է խոշոր չափերի՝ 521,130 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ.-ն 2021 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակային հատվածում Հ. Խ.-ից խարդախությամբ հափշտակել է նշված 1000 ԱՄՆ դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով հարուցված քրեական գործով Ա.Հ.-ն ձերբակալվել է և նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ Ա. Հ.-ն կալանավորվել է։

Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Ա.Հ.-ի նույնաբնույթ այլ գործողությունների արդյունքում, հայտնել իրավապահ մարմիններին:

Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հորդորում է տուրք չտալ հանցավոր հակումներ ունեցող անձանց հետ գործարքների մեջ մտնելուն՝ վստահելով միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular