ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Երանոսյանը պատիվ է պահանջում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանին պատերազմի օրերին Շուշիի բերդ տանելու գործով նրա պաշտպանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Պաշտպանն ընթացքից լուր չունի, սակայն իրավապահ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այն ընթացք է ստացել։ Դիմումը վերահասցեագրվել է Արցախի կառույցներին։

Հիշեցնենք․ հոկտեմբերի 9-ին Երանոսյանը բերման էր ենթարկվել, նրա տեղը ոչ ոք չգիտեր։ 1 ամիս անց Երանոսյանը հայտնեց, որ իրեն տարել էին Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել։ Պատճառը հայտնի չէ։ Մեզ ասացին, որ Երանոսյանին չեզոքացնելու հանձարարություն է եղել Արցախի իրավապահներին։ Նրան Շուշիի բերդում այցելել են Արցախի դատախազն ու քննչականի պետը, Արցախի նախագահը նրանց ուղարկել է նրա հետ հանդիպելու եւ թեման փակելու։ Նրանք արդարացել են, որ անձնական ոչինչ չունեն, հարգում են իրեն, բայց հանձնարարություն են կատարում։ Երանոսյանը պատասխանել է, որ ժամանակը կգա, եւ մեղավորները պատասխան կտան։ Այդ դեպքերի 4 գլխավոր գործող անձանից 3-ը պաշտոնանկ են արվել՝ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը, ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, ԱԱԾ պետ Կամո Աղաջանյանը, քննչականի պետը պաշտոնավարում է։

Թե ինչ հանգուցալուծում կստանա այս գործը, հայտնի չէ, ամեն դեպքում՝ ուժայինները պնդում են, որ այդ օրերին ժամանակ չեն ունեցել մանրամասն ստուգելու հրահանգի օրինականությունը։ Երանոսյանն էլ իր պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու հարցում մարտական է տրամադրված եւ պատրաստվում է մինչեւ վերջ գնալ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular