ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաթոյանը գնալով «զայրացնում» է իշխանությանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անզեն աչքով էլ նկատելի է, որ ներկայումս հայաստանյան սահմանադրական կառույցներից ամենաարդյունավետը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է: Պատահական չէ, որ դրա արդյունքում ակնհայտորեն անհամեմատ մեծացել է ՄԻՊ Արման Թաթոյանի վարկանիշը։ Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ծառացած ցավոտ իրողությունները, որոնց հետ բախվում է մեր ազգաբնակչությունը, մասնավորաբար՝ գերիների, անհետ կորածների, պետական սահմանի սահմանազատման, Սյունիքում տիրող անհասկանալի իրավիճակի հետ կապված, մշտապես գտնվում են ՄԻՊ ուշադրության կենտրոնում: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը բացարձակապես դուր չի գալիս օրվա իշխանություններին, քանի որ վերոգրյալին զուգահեռ Թաթոյանն իր պաշտոնից բխող քաղաքական չեզոքություն է ցուցաբերում, այսինքն, այս դեպքում իշխանության «ատամը չի կտրում»։

Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում որևէ մեկին, ով հանրության կողմից կարող է սիրված և ընդունելի լինել: Ըստ այդմ, մի կողմից՝ Փաշինյանն անընդունելի է համարում, որ այս ինստիտուտն իր ձեռքի տակ չէ ու կամակատար չէ, մյուս կողմից նրան զայրացնում է ՄԻՊ բարձր վարկանիշը՝ անկում ապրող «թավշյա ժողովրդավարների» վարկանիշի ֆոնին։ Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու այս թեմային՝ նշելով, որ իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին իշխանական կուլիսներում բավականին ակտիվ քննարկում են Արման Թաթոյանին «խաղից հանելու» հարցը. մենք տեղեկություններ ունենք, որ իշխանությունները փորձում են հնարավոր ու անհնար, օրինական ու ոչ օրինական մեթոդներով շատ արագ ազատվել նրանից, որպեսզի կարողանան իրենց ծրագրած քայլերն առանց մեծ աղմուկի վերջակետին հասցնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular