ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմքայլականներից ովքեր են «կողմ» եղել արտահերթ ընտրություններին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ինչպես հայտնի է, շաբաթ-կիրակի իշխող «Իմ քայլը» հավաքվել էր Աղվերանում, նախապես ինֆորմացիոն արտահոսքեր եղան, թե խմբակցությունը քննարկելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, կիրակի երեկոյան էլ «Իմ քայլի» անունից հայտարարություն տարածվեց, թե «հանրային պահանջի բացակայության» պատճառով արտահերթ ընտրություններ չեն անցկացնի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում իմքայլականները ո՛չ քննարկել, ո՛չ էլ առավել եւս որոշում են կայացրել, այդ որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը եւ կիրակի պատգամավորների հետ հանդիպմանն ասել է այդ մասին։ Բայց հնարավորություն է տվել արտահերթ ընտրությունների կողմնակիցներին ելույթ ունենալ, հիմնավորել, թե ինչու է պետք արտահերթ ընտրություններ անցկացնել։ Արտահերթին կողմ են արտահայտվել միայն 4-5 հոգի, սակայն «առաջամարտիկը», որքան էլ զարմանալի է, եղել է Ալեն Սիմոնյանը, ով անգամ պատերազմից հետո Փաշինյանի ամենամոլեռանդ հրապարակային պաշտպաններից է։ Նա ասել է, որ պետք է գնալ ընտրությունների՝ լիցքաթափել մթնոլորտը։

Ընտրություններին կողմ է արտահայտվել նաեւ Արարատ Միրզոյանի «թեւը»՝ ի դեմս Վլադիմիր Վարդանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի։ Սակայն նրանց դիրքորոշումը թիմում ընկալվել է Արարատ Միրզոյանի վարչապետական հավակնությունների տիրույթում։ Թիմը, մանավանդ այն հատվածը, որը ոչ մի շանս չունի հաջորդ խորհրդարանում հայտնվելու, երկու ձեռքով կողմ է եղել Փաշինյանի որոշմանը։ «Փորձում էին ցույց տալ, որ կա դժգոհություն, եւ պետք է գնալ փոփոխության»,- ասաց մեր աղբյուրը։ Մի փաստարկ էլ են բերել՝ եթե ցրեն խորհրդարանը, ընդդիմությունը կարող է բոյկոտել ընտրությունները, եւ դրանց արդյունքները կարող են լեգիտիմ չլինել։ «Իմ քայլի» մեծամասնությունը համաձայն է եղել որոշմանը, միայն 5-10 տոկոսն է առարկել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular