ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գինարբուքի հետ կապված տեղեկությունը ծիծաղելի, անամոթ սուտ է. Վահան Քերոբյան. Sputnik Արմենիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է լուրին, թե Իրան կատարած այցի ընթացքում իր ժամանումը կաթնամթերք արտադրող ընկերության գործարան չի կայացել, քանզի նախարարն ու պատվիրակության անդամները նախօրեին մասնակցել են խրախճանք–գինարբուքի։

Վահան Քերոբյանի փոխանցմամբ` հունվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ինքն ունեցել է մոտ երեք տասնյակ հանդիպում, այսինքն` օրական մոտ 10 հանդիպում ահավոր տեմպի պայմաններում, արթնացել է ժամը 7-ին, օր է եղել նաև ժամը 4-ին, որոշ հանդիպումների համար մեկնել է նաև Սպահան։ 

«Հունվարի 25-ին՝ վերադարձի նախօրեին, օրակարգը պետք է ավարտվեր ժամը 8-ին, սակայն դրանից հետո եղավ ևս մի քանի հանդիպում, ինչից հետո մոտավորապես ժամը 10-ին Իրանում Հայաստանի դեսպանը, ով կառավարել է մեր գրաֆիկը, խնդրեց անցկացնել ևս մեկ հանդիպում «Իրան–Հայաստան» առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Նրանց գրասենյակ տանող ճանապարհը բավականին երկար էր, և երբ ասացի, որ հաջորդ առավոտյան պետք է իրականացնենք այլ հանդիպում,  դեսպանը նշեց, որ այդ այցն անհամեմատ ավելի կարևոր է, ուստի չեղարկեց հաջորդ առավոտյան նախատեսված հանդիպումը»,– նշեց էկոնոմիկայի նախարարը։

Վահան Քերոբյանի տեղեկացմամբ` իրենք ուշ երեկոյան մեկնել են այցի, ընդ որում` գնալու և վերադառնալու վրա ծախսել են մոտ երեք ժամ։ Նախարարի հավաստմամբ` գինաբուքի հետ կապված տեղեկությունը ծիծաղելի, անամոթ սուտ է, նման բան չի եղել և ինքը հաջորդ առավոտյան ժամը 8-ից շարունակել է իր աշխատանքային առօրյան ու քանի որ նախապես չեղարկվել էր հանդիպումը, այդ առթիվ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ 

Նախարարի խոսքով` բացի նախապես պլանավորված գրաֆիկից, կատարվել է ավելի քան 10 լրացուցիչ այց, և եթե դեսպանը համարել է, որ կա ավելի կարևոր հանդիպում, քան կաթնամթերքի ընկերության գործարան կայանալիք այցը, ինքը վստահել է դեսպանին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular