ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախկին իշխանությունները միակողմանի զիջումների առաջարկ չեն արել. Բակո Սահակյան Tert.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը Tert.am-ի  հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերություններին ու Արցախի հարցին այդ համատեքստում:

-Պարո՛ն Նախագահ, 2020 թվականի պատերազմից հետո շատ է խոսվում այն մասին, որ հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև քննարկումներ են եղել ղարաբաղյան գործընթացի հնարավոր սցենարների և դրանց լուծումների շուրջ։ Ինչի՞ շուրջ են եղել այդ քննարկումները։

Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ժամանակաշրջաններում քննարկել ենք Արցախի և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ամենատարբեր հարցեր։ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո մեծ ջանքեր ենք գործադրվել արտաքին քաղաքականության, անվտանգության ուղղություններում՝ Արցախի շահերն առաջ մղելու, բանակցային գործընթացում ճիշտ դիրքավորում ապահովելու, ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու և հետպատերազմյան գործողությունների վերականգնողական շրջանից հետո, Արցախը զարգացման և անվտանգության ամրապնդման նոր փուլ մտցնելու համար։

-Պարոն Նախագահ, իսկ արդյոք բանակցային պրոցեսում եղե՞լ է որևէ սցենար, որը Հայաստանի նախկին իշխանությունը պարտադրել է Արցախի իշխանություններին: Ուղիղ հարցնեմ՝ արդյո՞ք Հայաստանի նախկին իշխանությունները Արցախին պարտադրել են միակողմանի զիջումներ, մասնավորապես, խոսքը տարածքային զիջումների մասին է։

Միանգամից նշեմ՝ ոչ։ Հայաստանի նախկին իշխանությունները միակողմանի զիջումների (տարածքային) առաջարկ չեն արել, նման բան չի քննարկվել։

Մեր համագործակցությունն ու երկխոսությունը Հայաստանի ղեկավարների հետ եղել է ազնիվ, շիտակ, կառուցողական և ցանկացած քննարկում եղել է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում։

Ինչպես Ապրիլյան մարտական գործողություններից հետո, այնպես էլ դրանից առաջ, Հայաստանի ղեկավարությունը մշտապես մեզ հետ կիսվել է բանակցային գործընթացի տարբեր հարցերի շուրջ, սակայն դրանք ոչ թե պարտադրման, այլ մեզ տեղեկացնելու, մեր հետ քննարկելու, մեր տեսակետը լսելու նպատակ են ունեցել։

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular