ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. վիճաբանություն եւ դանակահարություն Մարալիկում. տուժել է 4 անձ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի նոյեմբերի 12-ին Մարալիկում 3 անձի դանակահարության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։

2016 թ. նոյեմբերի 12-ին կտրած-ծակած վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարալիկ քաղաքի երեք բնակիչներ։ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ անմիջապես միջոցներ ձեռնարկվել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները՝ հանցագործության կատարման վայրը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի նախկին մշակույթի տանը հարակից այգում տեղի է ունեցել վիճաբանություն Հառիճ գյուղի բնակիչ հանդիսացող երկու եղբայրների եւ Մարալիկ քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել երեք անձի։

Հարվածների հետեւանքով Տիգրան Անդիկյանին պատճառվել են «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի» ձևով, Կարեն Սարոյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքի» ձևով և Հակոբ Իսպիրյանին՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, չթափանցող, արյունահոսող վերքի» ձևով մարմնական վնասվածքներ: Տուժողները բուժօգնության են տեղափոխվել «Գյումրի բժշկական կենտրոն»։ Նույն օրը բուժօգնության է տեղափոխվել նաեւ եղբայրներից ավագը։

Քրեական գործով 4 անձ ճանաչվել է տուժող, առգրավվել դեպքի պահին նրանց կրած հագուստները, վերցվել փորձանմուշներ՝ դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Դանակի գործադրմամբ 3 անձի մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է եղբայրներից կրտսերը, ով 16 տարեկան է։ Վերջինս հարցաքննվել է եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular