ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգայնական արժեքներն առաջին պլանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս լրատվականներից մեկը հարցում էր իրականացրել՝ փորձելով պարզել, թե ըստ ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ քաղաքական դաշտում գործող կուսակցություններից որն է դավանում ազգային, քրիստոնեական արժեքներ և նպաստում դրանց տարածմանը: Հարցվածների 36 տոկոսը որպես այդպիսին դիտարկել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Երկրորդ հորիզոնականում 20%-ով ՀՅԴ-ն է, երրորդը՝ ԲՀԿ-ն, որի ազգային, քրիստոնեական արժեքներ դավանող է համարում հարցվածների 11%-ը: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ ազգային քրիստոնեական արժեքներ կրող կուսակցությունները հանրության շրջանում սկսել են վստահություն վայելել, ինչը հասարակության ամրության համար առանցքային ու շատ կարևոր գործոն է։

ՀՀ-ում վերջին երեք տարվա ընթացքում տեղի ուենցած անդառնալի իրադարձությունները վկայում են այն մասին, որ մեր երկրում լիբերալիստական և նմանօրինակ արժեքներ քարոզող ուժերը տեղ չունեն, ավելին՝ հանրությունը սկսել է ազգային արժեքներ կրող ուժերին առաջնային տեղ ու նշանակություն տալ։ Տարիներ շարունակ ապազգային, հակահայկաան ու ապաքաղաքական ուժերի գոյությունը ցույց տվեց, որ նման արժեքներ կրող քաղաքական ուժերը կործանարար են երկրի համար, և Հայաստանում անհրաժեշտ է ժամ առաջ ձևավորել ազգային քրիստոնեական արժեքներ դավանող ուժերի դաշինք։

Այս ֆոնին հարկ է առանձնացնել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանին, ով իր գործունեությունը կառուցել է բացառապես ազգային քրիստոնեական հենքի վրա և տարիներ շարունակ քարոզել քրիստոնեության ու հայկականության առանձնահատկությունն ու առաջնայնությունը։ Ավելին՝ Ասրյանը կարող է դառնալ այն հենքը, որի շուրջ հենց կարող է ձևավորվել վերոնշյալ ուժերի միավորումը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular