ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքի Խոզնավար գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, ծայրամասերը լուսավորելու խնդիր կա. Վարո Գրիգորյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի համայնքապետ Վարո Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց՝ գյուղում առկա են խնդիրներ, որոնք մարզպետարանը վստահեցրեց, որ կլուծվեն:

«Ժողովուրդը ներկայացրեց՝ ինչ խնդիրներ կան և ինչ ակնկալիքներ ունեն մարզպետարանից: Գլոբալ խնդիրներից մեկն այն է, որ Գորիսից գյուղ 17 կմ ճանապարհ է, և ճանապարհը պետք է լինի ասֆալտապատված, գոնե փոսալցում կատարվի «կարկատան» անեն ճանապարհները: Այս ճանապարհը ստրատեգիական նշանակություն ունի և շատ կարևոր է»,- ասաց նա։

Վարո Գրիգորյանը մանրամասնեց, որ տարածքներ կան, որոնք անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, դրանց մեծ մասը եղել են արոտավայրեր:

«Մոտ 1000 խոշոր եղջերավոր անասուն կա գյուղում և այդ կենդանիները մեծամասամբ ապրում էին այդ տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են: Հիմա 400 հեկտար արոտավայր ունենք, իսկ ամեն կենդանու հասնում է մեկ հեկտար, բնականաբար հերիք չէ այս տարածքը: Մարզպետի մոտ խնդիրը բարձրաձայնվել է, որպես լուծում առաջարկվել է հարևան գյուղերից վարձակալական հիմունքներով արոտավայրեր վերցնել»,- նշեց նա։

Վարո Գրիգորյանը նաև ավելացրեց, որ Խոզնավարում կա լուսավորության խնդիր: «Գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանցիներով, միայն մեկ կողմն է բաց: Խնդիրը կայանում է նրանում, որ բնակիչները անհանգստանում են և ուզում են գյուղի ծայրամասերում լուսավորություն դնել, որ գիշերը տեսանելիությունը լավ լինի, և իմանանք՝ ինչ է կատարվում գյուղում»,- ասաց Վարո Գրիգորյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular