ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` երշիկ սերվելատ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սերվելատ երշիկը տարբերվում է իր կտրվածքի  բնորոշ խայտաբղետ նախշով, որը ստացվում է տարբեր երանգների մկանային հյուսվածքների և բեկոնի ( խոզի կրծքամսի) կտորների համատեղմամբ: Սերվելատը կարող է լինել կիսաեփած, եփած-ապխտած և չոր ապխտած: Այս երշիկի անունը և պատմությունը փոխառված է Շվեյցարիայի գերմանախոս հատվածի բառապաշարից և գալիս է լատինական cerebellum- ից, որը ֆրանսերենում դարձել է cervelle, իսկ իտալերենում cervello, ինչը ցանկացած տարբերակում նշանակում է «ուղեղ»: Տասնվեցերորդ դարում Միլանում zervelada բառը նշանակել է «մսով երշիկ»: Սերվերլատ պատրաստելու ամենահին բաղադրատոմսը սկիզբ է առել 16-րդ դարում, այն պատրաստվել է խոզի մսից, բեկոնից և պանիրից, իսկ աղացած մսին ավելացվել են էկզոտիկ համեմունքներ՝  կոճապղպեղ, դարչին, մեխակ, մշկընկույզ: Սերվելատը չի ծխեցվել, այլ եփվել է եռացրած ջրով: Նման կերպ և բաղադրատոմսով սերվելատը հասել է մեր ժամանակները։ Սերվելատի պատմությունը Շվեյցարիայում սկսվել է ավելի քան հարյուր տարի առաջ Բազելում: Սերվելատը դարձել է ավանդական հյուրասիրություն Ֆաստհանտի կառնավալում, որը շվեյցարական բանահյուսության անբաժանելի մասն է: Բազելում առաջին անգամ սերվելատը դարձել է  1890 թվականի երշիկային պատերազմի պատճառ. մսագործները բարձրացրել են երշիկի գինը, իսկ քաղաքի բնակիչները  բոյկոտել են դա և  դադարեցրել ընդհանրապես սերվերլատ գնելը, և ի վերջո գները  իջել են: 2006 թվականի ապրիլից Համաշխարհային էպիզոոտիկ կազմակերպությունը (OIE), անդրադառնալով կովերի կատաղության հիվանդության տարածմանը, Բրազիլիան հայտարարել է «կովերի կատաղություն հիվանդության վերահսկվող ռիսկով երկիր» և արգելվել է ներմուծել բրազիլական ցուլի ընդերք, այդ թվում՝ աղիներ, որոնցից էլ հենց պատրաստվում են շվեյցարական սերվելատի պատյանները: Դրա արդյունքում սերվելատի արտադրության ծավալները անկում են ապրել։

Շվեյցարական սերվերլատի արտադրության մեջ օգտագործվում են խոշոր եղջերավոր անասունների աղիներ, իսկ ընտրության հիմնական պայմանը այն է, որ աղիների տրամագիծը պետք է լինի 37-39 մմ: Շվեյցարական սերվերլատի համբավը հիմնականում պայմանավորված է իր կլոր ձևով, և ուղղակիորեն կախված է հենց կեղևի տրամագծից, դրա շնորհիվ բրազիլական ցլերի աղիքներից պատրաստված սերվերլատը եղել է շատ հաջողված: Շվեյցարական սերվերլատը «շվեյցարական ազգային ինքնության խորհրդանիշ» է և գրանցված է որպես Շվեյցարիայի խոհարարական ժառանգություն: Այն ունի յուրահատուկ, «չափավոր ապխտած» համ և յուրօրինակ, «կատարելապես կոր» ձև: Շվեյցարական 12 սմ-ոց սերվելատը կարելի է ուտել կաշվով կամ առանց դրա: «ֆիննական» սերվելատը ֆրանսիական ամենասիրված երշիկներից մեկն է: 400 տարի շարունակ այն պատրաստում են նույն բաղադրատոմսով: Բայց ԽՍՀՄ-ում այդ սերվերլատի բաղադրատոմսը անընդհատ «կատարելագործել» են: Խորհրդային Միության գոյության ընթացքում  սերվերլատը ներմուծվել է Ֆինլանդիայից: Դա եղել է համեղ երշիկ:

Հետագայում, ԽՍՀՄ-ում սկսել են արտադրել սեփական սերվերլատը: Այն նույնպես կոչվել է «ֆիննական»: Այսօր, եվրոպական ստանդարտների համաձայն, երշիկը կոչվում է սերվերլատ, եթե նրա մեջ առկա են 1-ից 3 մմ չափի բեկոնի կտորներ: Համաձայն խորհրդային ստանդարտի (ԳՕՍՏ 16290-86) սերվերլատը պարունակում է 25% պրեմիում տավարի միս, 25% նիհար խոզի միս, 50% յուղոտ խոզի կրծքամիս, աղ, նատրիումի նիտրիտ, շաքար, աղացած սև կամ սպիտակ պղպեղ և աղացած հիլ կամ մշկընկույզ: Պատյանը պետք է լինի չոր, ամուր, առաձգական և առանց բորբոսի, սերտորեն ամրացված աղացած մսին: Կճեպի մոտ և կենտրոնական մասում երշիկի կտրվածքի գույնը պետք է լինի միատեսակ, առանց գորշ բծերի, և առաձգական:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular