ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ստելն այլևս կենսակերպ է. մարտահրավեր ողջ հասարակությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։ Նախ Նիկոլն ու իր «ուսապարկերի» խմբակցությունը ստում են, երբ ասում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից: Ավելի ճիշտ խեղաթյուրում են իրականությունն ինչպես միշտ: Խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ասում են, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի վերչապետությամբ: Ցանկացած գրագետ մարդ հասկանում է, թե որտեղ է մանիպուլացնում Փաշինյանը:

Հաջորդը՝ Նիկոլն ու իր քաղաքական անմեղսունակների խմբակցությունն ասում են, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ: Հարց է առաջանում ինչպե՞ս են չափել կա հասարակական պահանջ, թե ոչ: Երևի Նիկոլ Փաշինյանին՝ նույն մարդու կողմից տարբեր իրավիճակնում բարևելը համարվել է հասարակական լայն աջակցություն ու ըստ այդմ որոշվել է, որ հրաժարականի պահանջ չկա: Հրաժարականի պահանջ հասարակության մեջ այն աստիճանի կա, որ Նիկոլը ստիպված է իր հանդիպումներում, դիցուք, Արտաշատի ոստիկանության բաժնի պետին, որպես պատահական անցորդ, և իրեն աջակից ներկայացնել: Իմ քայլն ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց տարրական արհամարհանքն ու զզվանքն իրենց նկատմամբ չեն տեսնում: Լավ, մարդամեջ դուրս չե՞ք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ այն հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված իրականությունը:

Հաջորդը՝ հաղորդագրության մեջ ասվում է, թե «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում: Հիշեցնեմ, որ Նիկոլը խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո, 15 կետանոց ճանապարհային քարտեզ է հրապարակել, ու ժամանակ խնդրել ժողովրդից իբր աշխատելու ու իրավիճակը շտկելու համար: Հիմա հարց՝ անցել է 3 ամիս: Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, բացի ամեն օր անհետ կորածների ծնողներին ու հարազատներին խաբելը, նոր պետական պարտքեր վերցնելը, տնտեսությունը թաղելը, հարկերն ու տուրքերն ավելացնելը, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի գների բարձրացումը:

Հիմա մյուս հարցը՝ Իմ քայլի պատգամավորներ, աջակցում եք այդ ծրագրին, որ ի՞նչ անեք: Միևնույն է՝ ոչ մի կետ չի իրականացվել: Ամփոփենք՝ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետում մի ողջ հասարակության, խոստանում է, որ արտահերթ ընտրություններ կանի, բայց կեսից հրաժարվում է այդ մտքից երկու պատճառով՝ նախ, նա տեսնում է, որ ընտրություններում կրելու է խայտառակ պարտություն ու կանչվի պատասխանատվության: Երկրորդ՝ ակնհայտ է, որ նման որոշման պատճառ դարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular