ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ. ՀՀ ՄԻՊ-ն ահազանգում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ։ Այդ մասին գրառում է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նաև Սյունիքում ու Գեղարքունիքում տիրող իրավիճակին։

«ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից:

Նրանք այդ վայրերում են հայտնվել, քանի որ՝
1) Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն ահաբեկչական մեթոդներով.

2) խոշտանգել են ու անմարդկային վերաբերմունքի ենթարկել խաղաղ բնակիչներին ու զինվորականներին, կատարել են այլ դաժանություններ (կենդանի մարդկանց գլխատումներ, մարմինների անարգանք և այլն).

3) Արցախի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ԻԳԻԼ (ISIS) ահաբեկիչներ, որոնք հայերի նկատմամբ կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ.

4) Արցախի քաղաքացիական բնակավայրերը ենթարկել են դիտավորյալ զանգվածային ավերածությունների, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով.

5) պատերազմն առաջին օրից ուղեկցվել է հայատյացության խրախուսման պետական քաղաքականությամբ ու հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանքի հրահրմամբ (տարիների ինստիտուցիոնալ քաղաքականություն).

6) պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ.

7) Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն իշխանության մարմինները Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի մասին բացահայտ են խոսում ցեղասպանության սպառնալիքների լեզվով (օրինակ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ի Բաքվի ռազմական միջոցառումը).

8) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները, հանրային գործիչները վիրավորում են հայերին, ողջ հայ ժողովրդին` արժանապատվություն նվաստացնելու նպատակով ու դա խրախուսում են, հրապարակայնորեն հրահրում են ատելություն.

9) Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառության սպառնալիքների ներքո.

10) պատերազմի և ուժի սպառնալիքների պատճառով սահմանների որոշումը տեղի է ունենում մեխանիկական մեթոդներով ու անթույլատրելի արագությամբ ՝ առանց մասնագիտական աշխատանքների, միջազգային կանոնների կոպիտ խախտումներով.

11) անտեսված են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներն ու օրինական շահերը.

12) գործընթացն ուղեկցվում է Հայաստանի սահմանային բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու սոցիալ-տնտեսական մյուս իրավունքների կոպիտ խախտումներով (իրենց գույքից զրկված ու անօթևան մնացած մարդիկ).

13) լրջորեն վտանգվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակիչների ու, առհասարակ, Հայաստանի ողջ բնակչության կյանքի, արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և կենսական կարևորության մյուս իրավունքները.

14) սահմանային բնակավայրերի բնակիչների համար առկա չէ կանխատեսելիություն կամ գործողություններն անորոշ են, առկա չէ որևէ տեսակի ժամանակացույց»,-նշված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

ՀՀ ՄԻՊ-ը մեկ անգամ ևս շեշտել է, որ նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը. հակառակը` պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների ու այլ վտանգավոր դրսևորումների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular