ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Թուրքիայից առաջին գնացքը կհասնի Ռուսաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
bizzone.info-ն գրում է, որ ըստ Թուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության բեռնատար գնացքը հունվարի 29-ին դուրս է եկել Անկարայից և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով ուղևորվել է Ռուսաստան: Նման տեղեկատվություն տարածել են թուրքական լրատվամիջոցները:
Բեռնատար գնացքը բաղկացած է 15 վագոնից և ութ օրվա ընթացքում, անցնելով 4600 կիլոմետր արդյունաբերական բեռներ, կհասցնի Մոսկվա: Ըստ թուրքական կողմի՝ երկաթուղային նոր երթուղին «զգալի ներդրում կունենա լոգիստիկայի ծախսերի և ժամանակի կրճատման գործում, ինչը կարևոր դեր է խաղում մրցակցության ոլորտում»:
 
Բացի ռուսական ուղղությունից, թուրքական կողմը կօգտագործի նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Չինաստանի հետ բեռնաշրջանառությունը մեծացնելու համար:
Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին բացվել է 2017 թվականին տասնյակ տարիներ տևած բանակցություններից և շինարարությունից հետո: Երկաթուղու նպատակն է ստեղծել այլընտրանքային կարճ և էժան տրանսպորտային միջանցք դեպի Եվրոպա և Չինաստան:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular