ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախիջևանի հատվածում հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ կան. Կորյուն Նահապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Araratnews.am-ը գրում է.

Այս օրերին հակառակորդի զնիտեխնիկայի որոշակի կուտակումներ կան նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նահապետյանը, սակայն, վստահեցրեց՝ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:
« Ե՛վ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, եւ՛ Զինված ուժերի գլխավոր շտաբը տիրապետում են ամբողջապես իրավիճակին: Մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել, եւ այդ առումով ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է եւ բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաեւ ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետեւ իրապես մենք վերահսկում ենք կոնկրետ համապատասխան տարածքում»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
Հարցին, թե ինչու է հակառակորդը նաեւ այդ ուղղությամբ լարվածություն մտցնում, Կորյուն Նահապետյանն ընդգծեց. «Բոլոր ուղղություններով պետք է պատրաստ լինենք հակառակորդի ցանկացած ոտնձգության: Բնականաբար, իրականացվում է ռազմական պլանավորում, մեր հետախուզությունը իրականացնում է համապատասխան աշխատանք եւ բոլոր տվյալները հավաքագրվում, վերլուծվում են, ապա կայացվում են որոշումներ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular