«Ինչպես տանը». 2025 թվականին ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգը կվերանա»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆmurman.tv-ն գրում է, որ 2025 թվականից ռուսները կկարողանան տնային սակագներով զանգահարել Ղազախստան, Հայաստան և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ։ Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շաքկալիևը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը նման անցումային նախագիծ է ներկայացրել այդ տարվա դեկտեմբերին: Սակայն բազմաթիվ խնդիրներ կան լուծելու: Օրինակ՝ առկա են սակագնային տարբեր մոտեցումներ: Այդ իսկ պատճառով գործընթացը փուլ առ փուլ կիրականացվի՝ ըստ հաստատված ժամանակացույցի:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը