Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի կիլոմետր այն կողմ և պաշտպանական դիրք չունեինք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ եւ պաշտպանական դիրք չունեինք, համարյա պաշտպանող չկար, Շոշի ուղղությամբ համարյա պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն արդեն համարյա ամբողջությամբ թողել էր դիրքերը»: Այս մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ։
Նա այս հայտարարությունն արել է ի պատասխան քննադատությունների թե նոյեմբերի 9 ին ստորագրած փաստաթուղթը խայտառակ կապիտուլացիոն ակտ է։ Ասել է նաեւ, որ իր նախագահության կարճ ժամանակամիջոցում դիքերի ամրացման ծրագիր է սկսել իրագործել եւ շեշտել է, որ ՀՀ իշխանությունը կողմ է եղել ծրագրին:
Մանրամասն՝ տեսանյութում