ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արծվի թևեր» կոչվող հուշահամալիրի մոտ քաղաքացին թողել է զենք-զինամթերք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում հաղորդում է ստացվել, որ «Արծվի թևեր» կոչվող հուշահամալիրի մոտ մի քաղաքացի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ է թողել։ Քաղաքացու նշած վայրում Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են հիշյալ զենք-զինամթերքը։

Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի մոտ ահազանգով մեկնած Ապարանի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու թողած գործարանային համարով ատրճանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Սևանի ոստիկանների և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Սևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակ ու փամփուշտներ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի և Վարդենիսի բաժիններում։ Մարզի բնակիչները Գավառի բաժնում հանձնել են տարբեր տեսակի ատրճանակներ, «Ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, հրացան ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Գործարանային համարով «ՏՕԶ» մոդելի ակոսափող հրացանն էլ Վարդենիսի բաժին էր բերել Մեծ Մասրիկ գյուղում բնակվող 30-ամյա մի տղամարդ։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ջերմուկում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, որի պահունակում 30 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կար։ Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Աբովյան քաղաքում բնակվող երկու տղամարդ կամավոր հանձնել են գործարանային համարով ատրճանակներ, հրացաններ, նռնակ ու փամփուշտներ։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արմավիրում բնակվող մի կին կամավոր հանձնել է հանգուցյալ բարեկամի «Կարաբին» տեսակի հրազենը, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարզի բնակիչներից երկուսը կամավոր հանձնել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular