ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը դեռևս չի կարող Էրդողանին ուղարկել որքան հնարավոր է հեռու. ռուս փորձագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ը շարունակում է ներկայացնել «Հայացք դրսից» շարքը, որի շրջանակներում օտարերկրացի փորձագետներն իրենց տեսակետն են արտահայտում Հայաստանում և դրա շուրջը կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Այս անգամ զրուցել ենք ռուս քաղաքագետ Դենիս Դվրոնիկովի հետ:

-Ինչպիսի՞ն է Հայաստանի կարգավիճակը Արցախյան երկրորդ պատերազմից հետո:

-Կարգավիճակը հստակեցված չէ: Մի կողմից բազմաթից խոսակցություններ կան այն մասին, որ արցախյան հակամարտության հարցում տեղի ունեցավ կարգավորում և ստաբիլիզացիա: Բայց մենք հասկանում ենք, չէ, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, հենց միայն այն պատճառով, որ սահմանների փոփոխության պատճառը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Հայաստանն այժմ դեմորալիզացվել, կորցրել է իր սուբյեկտայնությունը: Ոչ մի նրոմալ ներդնող չի գա երկիր, որը ղեկավարում են մարդիկ, ում այդ երկրի ժողովուրդը համարում է պատմական ազգային շահերի դավաճաններ: Հայաստանը կա աշխարհի քարտեզի վրա, բայց այն անհետացել է աշխարհի այն քարտեզի վրայից, որտեղ գտնվում են երկրները, ովքեր իրենք են որոշում իրենց ճակատագիրը:

-Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հայաստանն Արդբեջանի հետ ի՞նչ նոր քաղաքական օրակարգ պիտի ձևավորի:

-Այդ մասին դեռ վաղ է խոսել: Հայաստանն առաջին հերթին պետք է հասկանա սեփական ղեկավարների ու ազգի հետ փոխհարաբերությունների կառուցման ծրագիրը: Հայաստանը նորից պետք է վերգտնի ազգային ինքնագիտակցությունը, քաղաքացիական միասնությունը: Ո՞վ է, ըստ Ձեզ, Ադրբեջանի հետ փոխհարաբերություններ կառուցելու, Նիկոլ Փաշինյա՞նը, նա արդեն ինչ-որ պետք է արել է՝ միայն թե ինքն իր համար, ոչ թե Հայաստանի:

-Ադրբեջանը մինչ այժմ Ռուսաստանին խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ չի տրամադրել: Հնարավո՞ր համարում եք ռուս խաղաղապահների դուրսբերումը Արցախից ավելի վաղ, քան հինգ տարվա ընթացքում:

-Ես վստահ եմ, որ Ռուսաստանը չի հեռանա Արցախից: Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը քաջատեղյակ է, թե ինչ մեթոդներ է կիրառում Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ պատերազմի ժամանակ: Բոլորը լավ են հիշում վարձկան-ահաբեկիչների տեղակայումը: Ռուս խաղաղապահ առաքելության հեռացումը հակասում է Ռուսաստանի ազգային անվտանգության շահերին:

- Ռուսաստանին չի՞ մտահոգում թուրք-ռուսական միջնորդական կետի ստեղծումը, չէ որ այդպիսով թուրքերը տեղեկատվություն են ունենալու ռուս խաղաղապահների ցանկացած շարժի մասին:

-Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները բարդ ու ստիպողական դիպլոմատիկ պար են: Ռուսաստանը դեռևս չի կարող Էրդողանին ուղարկել որքան հնարավոր է հեռու, ինչպես և Էրդողանը բազմաթիվ պարտավորվածություններով կապված է Ռուսաստանին: Բայց սեր այս միության մեջ չկա՝ կա պրագմատիկա: Ինչ վերաբերում է Արցախին՝ այստեղ նույնպես ամեն ինչ հեշտ չէ:

-Ինչպիսի՞ն են այժմ հայ-ռուսական հարաբերությունները:

-Նայած, որ մակարդակում: Մարդկային մակարդակում՝ բազմաթիվ ռուսների համար ցավալի են Հայաստանում կատարվող իրադարձությունները: Նույնիսկ նրանք, ովքեր Անդրկովկասի նկատմամբ երբեք հետաքրքրություն չեն ցուցաբերել, այսօր անկեղծորեն ցավում են հայերի համար: Ռուսների մեծամասնությունը սկսել է անհանգստանալ հայկական Արցախի համար: Դա բնական ընտրություն է: Ինչ վերաբերում է պետական ինստիտուտների միջև հարաբերություններին, ապա ամեն ինչ օդից կախված վիճակում է: Ձևականորեն կա շփում Փաշինյանի թիմի հետ, սակայն բոլորը հիանալի գիտակցում են, որ նա, մեղմ ասած, հիմնականում չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը: Կուզենայի նաև ընդգծել Ռուսաստանի ազդեցիկ հայ համայնքի դերը: Վստահ եմ, որ այս համայնքի ղեկավարները կիսում են Հայաստանում ու Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը: Համակարգված աշխատանքի փոխարեն նրանք անիմաստ կերուխումեր էին կազմակերպում և միմյանց վրա ցեխ շպրտում:

-Գերիների հարցում ի՞նչ քայլերի կարող է դիմել Հայաստանը:

-Ո՞վ է այդ քայլերը կատարելու՝ Փաշինյա՞նը,Դուք Ձեր ասածին հավատո՞ւմ եք:

-Երկրորդ Արցախյան պատերազմից հետո Անկարան ապահովեց իր ներկայությունը Հարավային կովկասում: Հակասո՞ւմ է դա Ռուսաստանի ազգային շահին:

-Թուրքիայի ազդեցության տարածումը Անդրկովկասում կա ու մնալու է Ռուսաստանի համար ամենամեծ վտանգներից մեկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular