ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրիր առողջ. Ինչ է քաղցկեղը և որ ուռուցքները քաղցկեղ չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ը շարունակում է «Ապրիր առողջ» շարքը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես լինել առողջ, կանխել և բուժել տարբեր հիվանդություններ:

Այս շաբաթ մենք անդրադարձել ենք քաղցկեղային հիվանդություններին:

Քաղցկեղը մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ, բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է առաջացնել ծանր բարդություններ և մահվան պատճառ հանդիսանալ:

Օրգանիզմի նորմալ բջիջները

Մարդու օրգանիզմը կազմված է տրիլիոնավոր ողջ բջիջներից, որոնք աճում են, կիսվում են՝ առաջացնելով նոր բջիջներ և մահանում են: Կյանքի վաղ հասակում նորմալ բջիջներն ավելի արագ են կիսվում, ինչը թույլ է տալիս մարդուն աճել: Երբ մարդն արդեն դառնում է հասուն, բջիջների մեծամասնությունը կիսվում են միայն փոխարինելու համար մահացող բջիջներին կամ վնասվածքները վերականգնելու համար:

Ինչպե՞ս է քաղցկեղն առաջանում

Քաղցկեղն առաջանում է, երբ օրգանիզմի որևէ հատվածում բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Քաղցկեղային բջիջների աճը տարբերվում է նորմալ բջիջների աճից: Քաղցկեղի բջիջները՝ մահանալու փոխարեն, շարունակում են աճել և առաջացնել նոր՝ ոչ նորմալ բջիջներ: Քաղցկեղային բջիջները կարող են ներխուժել այլ հյուսվածքներ և աճել նրանց մեջ, ինչը նորմալ բջիջները չեն կարող անել: Այս երկու հիմնական հատկանիշներն են, այն է՝ անկանոն աճը և ներխուժումը դեպի օրգանիզմի այլ հյուսվածքներ, որ բնորոշ են քաղցկեղի բջիջներին: Բջիջները դառնում են քաղցկեղային ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) վնասման հետևանքով: ԴՆԹ-ն կա ամեն մի բջջում և կարգավորում է նրա բոլոր գործողությունները: Նորմալ բջջում, երբ ԴՆԹ-ն վնասվում է, բջիջը կա՛մ վերանորոգում է այն, կա՛մ ինքն է մահանում:

Քաղցկեղային բջիջներում վնասված ԴՆԹ-ն չի վերանորոգվում, և, ի տարբերություն նորմալ բջիջների, քաղցկեղային բջիջներն այս դեպքում չեն մահանում, այլ, ընդհակառակը, այդ վնասված բջիջները սկսում են արտադրել օրգանիզմի համար անպետք նոր բջիջներ: Այս բոլոր նոր առաջացած բջիջները ունենում են նույն վնասված ԴՆԹ-ն, ինչ «մայր» վնասված ԴՆԹ-ով բջիջը, որից իրենք առաջացել են:

Մարդը կարող է ժառանգել աննորմալ ԴՆԹ (ստանալ ծնողներից), բայց առավել հաճախ ԴՆԹ-ի վնասումն առաջանում է նորմալ բջիջների բազմացման ժամանակ առաջացած սխալների կամ շրջապատի որևէ ազդեցության հետևանքով: Երբեմն ԴՆԹ-ի վնասման պատճառը կարող է լինել շատ ակնհայտ, օրինակ՝ ծխելը կամ արևի չափից ավելի ճառագայթումը: Սակայն, հիմնականում, շատ դժվար է լինում պարզել անհատի մոտ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը:

Հիմնական քաղցկեղային բջիջները ձևավորում են ուռուցք և ժամանակի ընթացքում ուռուցքը կարող է փոխարինել նորմալ հյուսվածքին, ներխուժել նրա մեջ, կամ հրել նորմալ հյուսվածքին մի կողմ: Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնցից է, օրինակ, լեյկեմիան, հազվադեպ են ձևավորում ուռուցքներ: Փոխարենը, այս քաղցկեղային բջիջները ներառում են արյունը և արյուն առաջացնող օրգանները և պտտվում են այլ հյուսվածքների մեջ, որտեղ աճում են:

Ինչպե՞ս է քաղցկեղը տարածվում

Քաղցկեղային բջիջները հաճախ ճամփորդում են օրգանիզմի այլ մասեր, որտեղ նրանք աճում և ձևավորում են նոր ուռուցքներ: Սա լինում է, երբ քաղցկեղային բջիջներն ընկնում են արյան հունի կամ ավշային անոթների մեջ: Քաղցկեղի բջիջների տարածման պրոցեսը կոչվում է մետաստազավորում:

Անկախ նրանից, թե քաղցկեղային բջիջները ուր են տարածվում, քաղցկեղի անվանումը միշտ պայմանավորված է օրգանիզմի այն տեղով, որտեղ այն ի սկզբանե առաջացել է: Օրինակ՝ հաստ աղու քաղցկեղը, որը տարածվել է դեպի լյարդ, կոչվում է ոչ թե լյարդի քաղցկեղ, այլ հաստ աղու մետաստատիկ քաղցկեղ: Այս դեպքում լյարդից վերցված քաղցկեղային բջիջները կլինեն նույնը, ինչ հաստ աղուց վերցվածները: Նրանց բուժումը նույնպես նույն ճանապարհով կլինի:

Ինչպե՞ս են տարբեր քաղցկեղներն իրարից տարբերվում

Տարբեր տեսակի քաղցկեղներ կարող են ունենալ ամբողջովին տարբեր պատկեր: Օրինակ՝ թոքի և մաշկի քաղցկեղները լրիվ տարբեր հիվանդություններ են: Նրանք ունեն աճի տարբեր տեմպեր և տարբեր կերպ են պատասխանում բուժման տարբեր տեսակների: Այս է պատճառը, որ քաղցկեղով հիվանդներին անհրաժեշտ է ստանալ հենց իրենց քաղցկեղի տեսակի համար նախատեսված բուժում:

Ուռուցքներ, որոնք քաղցկեղ չեն

Ուռուցքը դա բջիջներից կազմված աննորմալ գոյացություն է, բայց ոչ բոլոր ուռուցքներն են քացկեղ: Այն ուռուցքները, որոնք քաղցկեղ չեն, կոչվում են բարորակ: Բարորակ ուռուցքները ևս կարող են խնդիրներ առաջացնել՝ նրանք կարող են աճել և հասնել մեծ չափսերի ու ճնշել կողքի առողջ օրգաններին և հյուսվածքներին: Բայց նրանք չեն կարող ներխուժել այլ հյուսվածքներ և չեն կարող տարածվել օրգանիզմի այլ մասեր (մետաստազավորել): Այս ուռուցքները հազվադեպ են կյանքի համար վտանգավոր լինում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular