ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետը հերքել է ամենատարածված «միֆերը» ջրի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուրը մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, քանի որ առանց դրա օրգաններն ու համակարգերը չեն կարողանա ինչպես հարկն է կատարել իրենց գործառույթները։ Այս հեղուկը շատ կարևոր է լավ ինքնազգացողության ու առողջության պահպանման համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հետևել օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությանը, սակայն միևնույն ժամանակ կան ջրի գործածության վերաբերյալ մի շարք թյուր պնդումներ, որոնց մարդիկ շարունակում են հավատալ։

Սննդաբան Ալեքսեյ Կովալկովն անդրադարձել է այս խնդրին՝ ներկայացնելով երեք ամենատարածված «միֆերը» ջրի մասին։ Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է դադարել հավատալ օրական երկու լիտր ջուր խմելու անհրաժեշտության մասին «միֆին», որը չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես բացատրում է մասնագետը, մարդու օրգանիզմն ինքնուրույն է կարգավորում հեղուկի բալանսը, ուստի ինքն է հուշում, թե երբ ու որքան ջուր է հարկավոր խմել։

Չի համապատասխանում իրականությանը նաև ջրի միջոցով քաղցը հագեցնելու մասին պնդումը, ուստի ջրի օգնությամբ չի հաջողվի նիհարել։ Մասնագետի խոսքով՝ ջուրը շատ արագ է դուրս գալիս ստամոքսից ու աղիներից, ուստի քաղցը հագեցնելու և այդ կերպ նիհարելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ 

Բացի այդ, շատերը խորհուրդ են տալիս սնվելուց առաջ մի բաժակ ջուր խմել՝ համարելով այս սովորությունն օրգանիզմի համար շատ օգտակար, սակայն մասնագետն ընդգծում է, որ այդ դեպքում հեղուկը դուրս կբերի ստամոքսից նորմալ մարսողության համար անհրաժեշտ ֆերմենտները, ինչն էլ կարող է մարսողական խնդիրներ առաջացնել։ Սա է պատճառը, որ ջուրը հարկավոր է խմել ոչ թե ուտելուց առաջ, այլ ուտելուց հինգ րոպե հետո։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular