ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 7

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համառություն կդրսևորեք, և այսօր դա հրաշալի պտուղներ կտա, թույլ կտա հասնել նրան, ինչի մասին նախկինում միայն երազել կարող էիք: Պայմանները ամենաբարենպաստ ձևով չեն դասավորվի, բայց ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Փորձը կհուշի՝ ինչպես է լավ գործել:

Հրաշալի գաղափարներ կունենաք: Հաճախ դրանց իրագործման հարցում կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Համատեղ գործունեությունից ընկերություն կամ սիրային պատմություն կսկսվի, եթե ինքներդ դա ցանկանաք և նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց այն լուրջ խնդիրներ չի բերի: Երբեմն լարված պահեր կառաջանան նրա պատճառով, որ չափազանց սուր կարձագանքեք քննադատությանը, սրտին մոտ կընդունեք նկատողությունները: Շատ բան կհեշտանա, եթե կարողանաք հանգստություն պահպանել:

Արժե լսել հին ծանոթների խորհուրդները. նրանք կհուշեն՝ ինչպես է պետք գործել ոչ միանշանակ իրավիճակում: Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է հին կապերը վերականգնելու համար: Կարող եք ևս մեկ շանս տալ այն հարաբերություններին, որոնք նախկինում ավարտվել են անբարենպաստ պայմանների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձանձրանալու առիթ չի լինի: Օրը անակնկալներ, զարմանալի իրադարձություններ կբերի: Ապրումների պատճառներ էլ կլինեն: Հաճախ դրանք լուրջ հիմքերից զուրկ կլինեն, ընդ որում՝ դա լրիվ պարզ կլինի և՛ շրջապատողներին, և՛ ձեզ: Հազվադեպ լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը: Դուք ոչ ոքի թույլ չեք տա ձանձրանալ:

Չեն բացառվում վեճերը: Դրանք օգտակար կթվան, կօգնեն լավագույն որոշումն ընդունել և բարդ խնդրի լուծման բանալին գտնել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Շահավետ գործարք կնքելու կամ այնպիսի իր գնելու հնարավորություն կունենաք, որը երկար ժամանակ կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սովորականից հաճախ վեճեր կառաջանան, բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, բարեհամբույր լինել, ցույց տալ սեփական ճշմարտացիությունը՝ առանց որևիցե մեկին վիրավորելու: Շատ Խեցգետինների կօգնի հումորի զգացումը: Նշանի ներկայացուցիչները կբարձրացնեն այն մարդկանց տրամադրությունը, որոնք հուսահատվել են:

Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող գործերի համար: Դրանցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Բաց մի թողեք ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Հաճախ ձեր հաջողությունները կոգեշնչեն շրջապատողներին: Մարդիկ կուզենան հետևել ձեր օրինակին, ձեզ ավելի մոտիկից ճանաչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների համար: Ամենատարբեր մարդկանցից տեղեկատվություն կստանաք, որն էլ կարող է օգտակար լինել: Նույնիսկ պատահաբար լսված զրույցը ձեզ հետաքրքիր մտքեր կտա: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե դուք դրա դեմ ոչինչ չունենաք: Օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելը:

Շրջապատողներին դուր կգա ձեր ոգևորվածությունը, աշխատասիրությունն ու համառությունը: Եթե համարձակ ծրագիրը կյանքի կոչելու համար համախոհների թիմ պետք լինի, այսօր այն հավաքելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք լուրջ չեն լինի: Խոսքն ավելի շուտ մանր թյուրիմացությունների մասին կլինի, որոնք կարող են շեղել, կարճ ժամանակով թևաթափ անել: Դուք արագ կվերականգնեք հոգեկան հավասարակշռությունն ու կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Չեք ուզենա հետաձգել օգտակար գործերը կամ դրանք մեկ ուրիշին հանձնարարել: Օրը շատ արդյունավետ կանցնի:

Լավ է նախաձեռնող լինել և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում: Ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան, և դա կոգեշնչի: Կարող եք սիրելիի հետ խոսել երկուսիդ վերաբերող հարցերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար, նաև նրանց, որոնց հետ նախկինում չէիք կարողանում պայմանավորվել: Հիմա կհաջողվի գտնել անհրաժեշտ բառերը, հասնել փոխհամաձայնության և լավ տպավորություն թողնել նույնիսկ ամենապահանջկոտների վրա: Կպարզվեն ոչ միանշանակ իրավիճակները, պարզ կդառնա՝ ուր է պետք շարժվել և ինչ է պետք նախաձեռնել մոտ ժամանակներս:

Չեն բացառվում աշխատանքի, բիզնեսի կամ ձեզ համար կարևոր նախաձեռնության հետ կապված հաճելի լուրերը: Որոշ Կշեռքների դրամական մուտքեր են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի է կարևոր գործերի մասին զրույցների, բիզնեսին վերաբերող հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք մոտեցում գտնել մարդկանց, լավ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ոչ ոքի չեն հավանում: Աշխատեք չմոռանալ ծրագրածի մասին, նույնիսկ եթե ձեզ շեղեն նոր գործերն ու առաջադրանքները: Եթե ոչինչ չհետաձգեք, ապա սպասվածից ավելին կհասցնեք անել:

Ընկերների շրջանում հաճելի ժամանակ անցկացնելու, հանգստանալու հնարավորություն կունենաք: Փոքրիկ զվարճանքները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ուղևորություններն ու զբոսանքներն էլ կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան կթվա, թե օրը խնդիրներ է բերելու, ճանապարհին խոչընդոտներ է առաջացնելու, որոնք հաղթահարելն անհնար կլինի: Բայց ամեն ինչ այդքան վատ չէ, և շուտով դա ակներև կդառնա: Կեսօրից հետո դուք կզգաք, որ բացասական միտումների ազդեցությունը նվազում է, իրավիճակն էլ դեպի լավն է փոխվում: Եթե անհապաղ սկսեք գործել, շատ բանի կկարողանաք հասնել: Ընկերները հաճույքով կօգնեն կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը:

Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդու հետ: Դուք իրար ուրախացնելու բազում առիթներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարող եք հաջողության հասնել, եթե վճռական ու արագ գործեք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Ինչքան արդյունավետ այն անցկացնեք, այնքան լավ: Չեն բացառվում օգտակար ու հետաքրքիր զրույցները աշխատանքի կամ բիզնեսի մասին: Նշանի որոշ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն կամ եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Երեկոյան հնարավոր են ցավալի պատահարներ, բայց դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել, այլ նոր գործեր փնտրել, որոնցում կարող եք հաջողության հասնել: Ինչքան հնարամիտ լինեք, այնքան լավ արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք արագ կսովորեք նորը, հեշտությամբ կյուրացնեք այն տեղեկատվությունը, որը կարող է պետք գալ: Դա շատ տեղին կլինի. խնդիրներ կհայտնվեն, որոնց լուծման համար հին փորձը բավարար չի լինի: Հավանական են օգտակար ծանոթություններ: Դրանց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն:

Դուք լավատեսությամբ կնայեք ապագային, բայց երբեմն կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Իրերի հանդեպ իրատեսական հայացքը կօգնի խուսափել հիասթափություններից, զուր հույսերից և ուրիշ տհաճ պահերից: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կօգնի հետ կանգնել հակասական արարքներից և կտրուկ խոսքերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ ու հաճելի օր է: Կարող եք վերադառնալ հին գործերին և ավարտին հասցնել դրանք: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, լրացնել բաց թողածը: Եթե ինչ-որ բան սպասվածի նման չդասավորվի, դուք խուճապի չեք մատնվի, այլ ոգևորված իմպրովիզներ կանեք ու հրաշալի արդյունքների կհասնեք:

Շրջապատողներին դուր կգա կյանքի հանդեպ ձեր մոտեցումը, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, կիսվել ապրումներով կամ իմանալ ձեր փորձի մասին: Հետաքրքիր զրույցներից կարող են ընկերական կամ սիրային հարաբերություններ սկսվել, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular