ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր փոփոխություններ. ինչ «անակնկալներ» են սպասվում ուսուցիչներին և ծնողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական նոր չափորոշիչը։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ այս նորությունը անակնկալի բերեց ողջ հասարակությանը, քանի որ հասարակությունը, հատկապես շահառուները, որոնք ընդգրկված պիտի լինեին այս որոշման կայացման գործընթացներում, ընդհանրապես տեղյակ չէին դրանից։

«Ես բազմաթիվ ահազանգեր եմ ստացել և սա նշանակում է, որ մարդկանց դեռևս չեն նախապատրաստել։ Հիմա դժվար է ասել, օրինակ՝ տարրական դասարաններում գնահատման համակարգի փոփոխությունը դրակա՞ն է, թե՞ բացասական, որովհետև կան երկրներ, որոնք անցել են այսպիսի համակարգի, այսինքն՝ գնահատականներ չկան, բայց կիրառվում են խրախուսանքի ինչ-որ ձևեր»,- ընդգծեց Մխիթարյանը։

Փորձագետը մտահոգված է՝ արդյոք մեր ուսուցիչները պատրաստ են այդպիսի խրախուսական միջոցներ կիրառելուն․ «Նրանց ոչ ոք չի նախապատրաստել դրան, կամ արդյոք նախատեսվում է այս երկու տարվա ընթացքում նախապատրաստել։ Չեն նախապատրաստել նաև ծնողներին, և նրանց առաջին ռեակցիան՝ նախագծին ընդդիմանալն է, որովհետև կրթության ոլորտում փոփոխությունները մշտապես հանգեցնում են դժվարությունների։ Ժամանակը ցույց կտա փոփոխությունների հետևանքները, բայց փաստ է՝ հասարակությունը և հիմնական շահառուներն այս պահին դեռևս պատրաստ չեն ընդունելու դրանք»։

Կրթության համակարգում անհրաժեշտ է շեշտը դնել գիտելիքի և մրցակցության վրա և հենց գնահատականն է, որ աշակերտների միջև մրցակցային պայմաններ է առաջացնում։ Անհատական խրախուսանքի ձևերը ևս կարող են մոտիվացիայի աղբյուր լինել։

Փորձագետը փաստում է, որ վերջին տարբերակն ավելի առաջադիմական է․ «Աշխարհը գնում է ավելի շատ անհատականացման, բայց մյուս կողմից էլ միջավայրն է ապահովում համապատասխան կրթության որակը, իսկ դրանք սխալ կիրառելու դեպքում՝ բացասական հետևանքներն անխուսափելի են»։

Փոփոխություններն անհրաժեշտ է իրականացնել քայլ առ քայլ, քանի որ ուսուցիչները, որոնք տարիներ շարունակ աշակերտների հետ աշխատել են նույն մեթոդներով, չեն կարող միանգամից նոր մեթոդներով աշխատել։

«Ոսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացվեն, որովհետև նրանք ավելի մեծ աշխատանք են կատարելու, քան կատարում էին նախկինում։ Ոսուցիչների առաջ ուղղակի պահանջներ դնելով՝ առանց նրանց պատրաստելու, չենք կարողանալու անցնել նոր մտածողության, հայեցակարգային մոտեցումների։ Ուսուցիչները իներցիայով կանեն նույնը, ինչ-որ անում են հիմա, եթե, նույնիսկ, աշխատավարձերը կրկնապատկվեն։ Սակայն սա մեկ կամ երկու տարվա խնդիր չէ»,- մտահոգված է փորձագետը։

Մխիթարյանը կարծում է, որ նման որոշումներ պետք է կայացնել հասարակության հետ լայն քննարկումներից հետո․ «Կառավարությունն ապացուցում է, որ որևէ բան չի կարողանում անել։ Հայաստանում հիմա այնպիսի իրավիճակ է, որ նույնսիկ, եթե կառավարությունը ինչ-որ դրական բան է նախաձեռնում, միանգամից հասարակության կողմից բացասական վերաբերմունքի է արժանանում, և ես վախենում եմ, որ այս դրական քայլը, նոր մոտեցումն այս կառավարության օրոք վատ հետևանքներ ունենա։ Շրջահայացություն է պետք ցուցաբերել, որովհետև մարդիկ արդեն իսկ մտածում են՝ նախագիծը վերցրել են ուրիշ երկրից»։

Այնուամենայնիվ, փորձագետը վստահ է՝ նախագծի թերի իրականացումը կհանգեցնի վատ հետևանքների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular