ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպառված իշխանության «հավերժական տեղապտույտը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր կայացած փաստ է այն, որ փաշինյանական «իշխանությունը», ամբողջովին իրեն սպառել է: Այն իրեն սպառել էր դեռ նախքան պատերազմը: Նման փուչ բովանդակությամբ, իհարկե, այդ արագ ինքնասպառումը անխուսափելի էր: Վերցնենք թեկուզ այն, թե ինչպես այդ ռեժիմը դրսևորվեց կորոնավարակի բռնկման և տարածման ընթացքում: Դա մոտավորապես մեկ տարի առաջ էր: Երբ արդեն հարևան երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանի հետ հաղորդակցություն ունեցող երկրներում արձանագրվել էին կորոնավարակի առաջին մտահոգիչ դրսևորումները, սրանք, Փաշինյանի գլխավորությամբ, զբաղված էին Սահմանադրության «կարուձևի» վրա: Ըստ էության, կորոնավարակի հետ կապված, հենց սկզբից թույլ տրվեցին կոպտագույն սխալներ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների՝ հազարավոր մահեր, հարյուր հազարից ավելի վարակվածներ, տնտեսական շփոթ, հսկայական կորուստներ: Ու այդ ամենը այն պատճառով, ուր իշխանության ղեկին, պատասխանատու պաշտոններում հայտնված անպատասխանատուների խմբավորումը սխալ գնահատեց հնարավոր վտանգները, ժամանակին չձեռնարկեց կանխարգելիչ քայլեր: Նախքան այդ փորձությունն էլ ակնհայտ էր, որ փաշինյանական ռեժիմն այն իշխանախումբը չէ, որն ունակ է դիմագրավել լուրջ մարտահրավերների և փորձությունների: Նույն անձեռնահասության, «վճռական սխալների» փաշինյանական «հանճարեղ» մարտավարության հետևանքով իրավիճակը արագորեն հանգեց այն բանին, որ թշնամիները վերսկսեցին պատերազմը:

Ի՞նչ կատարվեց պատերազմի 44 օրվա ընթացքում և ի՞նչ աղետալի, եթե չասվի՝ կործանարար հետևանքների հանգեցրեց, արդեն ակներև է բոլորին, թերևս: Արցախի կորուստ, Հայաստանի պետականության կորստի ռեալ սպառնալիք, հազարավոր զոհեր, տասը հազարից ավելի վիրավորներ, ռազմատեխնիկայի, առհասարակ, բանակի զինանոցի շոշափելի կորուստներ։ Զարմանալին այն է, որ այսքան աղետներից հետո, փաշինյանական ռեժիմը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև ինքն իրեն մխիթարում է այն քարոզչական ինքնախաբեությամբ, թե ինչ-որ վարկանիշ ունի: Մինչդեռ ակնհայտ է, որ փաշինյանական ռեժիմը չունի հանրային աջակցություն, ակնհայտ է, որ հանրային կարծիքն ու ընկալումը նրանց նկատմամբ օրեցօր փոխվում է: Ու գնալով ավելանալու է սթափվող, պատասխան պահանջող քաղաքացիների քանակը:

Փաստացի, Հայաստանը հիմա հայտնվել է մի իրավիճակում, երբ ունի անպետք իշխանություն: Մի իշխանություն, որը չկա, վերացած է, երբ հարցը վերաբերում է Հայաստանի քաղաքացիների կյանքի անվտանգությանն ու իրավունքներին, երբ հարցը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, երբ հարցը վերաբերում է մարդկանց քաղաքացիական իրավունքներին և ազատություններին: Մի «իշխանություն», որի գոյությունը երևում է միմիայն Հայաստանի քաղաքացիների դեմ ոստիկանական բռնաճնշումների, ոստիկանական կամայականությունների և պաշտոնական դիրքի չարաշահմամբ նմանօրինակ այլ կամայականությունների դրսևորումներով, անկապ տուգանքներ սահմանելով ու տուգանքներով, քաղաքացիների մարդկային ու ազգային արժանապատվության ոտնահարումներով, մեկ էլ՝ թշնամիների առջև ստորացուցիչ խոնարհումներով: Ակնհայտ է առնվազն այն, որ վճռական որոշումներ կայացնելու և պետության ղեկը իրական ազգային ու պետական գործիչներին վստահելու ժամանակն է: Հանուն նույն այդ պետության և նույն հասարակության՝ փրկության գոնե որոշ շանս ունենալու համար:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular