Նոր կրքեր վրացական Դավիթ Գերեջայի վանական համալիրի շուրջ․ Բաքուն ճանապարհ է կառուցում դեպի համալիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆinfoteka24.ru-ն գրում է, որ Պատերազմը Ղարաբաղում ավարտվել է և դրանով իսկ ժամանակ տվել Ադրբեջանին որոշելու իր հետագա մանևրների ուղղությունը: Եվ հաջորդ քայլը չի ուշացել, բայց այս անգամ հարևան Վրաստանի նկատմամբ, որի հետ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ «բախվում» է Դավիթ Գարեջայի վանական համալիրի ցավալի թեմայի շուրջ: Այս անգամ այդ թեմայի ժամանակավոր դադարը կրկին խախտել է Ադրբեջանը, սկսելով 32 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը դեպի համալիր և դրանով հասկացնելով, որ Քեշիկչիդաղի տարածքի անգամ մեկ թիզը չի զիջելու Վրաստանին: Ադրբեջանցի պատմաբանները Դավիթ Գարեջայի քարանձավային-տաճարային համալիրի տարածքը անվանում են Քեշիկչիդաղ և այն համարում են «Ադրբեջանի քարե հիշողությունը»: Նրանց խոսքով համալիրը վերաբերում է Կովկասյան Ալբանիայի պատմությանը, ինչը ճիշտ չէ:
Միևնույն ժամանակ, Թբիլիսիի քաղաքային դատարանը փոխել է Ի.Մելաշվիլիի և Ն. Իլյիչևայի խափանման միջոցը, որոնք կալանավորված էին համալիրի մի մասը ապօրինի Ադրբեջան տեղափոխելու հնարավոր մեղադրանքով և նրանց գրավի դիմաց ազատ են արձակել: Իսկ վրացի ուլտրաազգայնականները ցուցեր են անցկացրել վանական համալիրի և վրաստանի կառավարության դիմաց՝ վանկարկելով «Դավիթ-Գարջային վրացական է»:
Ինչ վերաբերում է վրացական իշխանություններին, ապա նրանց անհեռատես քաղաքականությունը, հատկապես Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին, հանգեցրել է երկրում ադրբեջանական և թուրքական ներկայության ընդլայնման: Այն փաստը, որ Թուրքիան իր հավակնոտ ծրագրերով աչք է ընկնում Աջարիայում, չի անհանգստացնում վրացական կողմին: 1921 թվականի Կարսի պայմանագրի համաձայն, Թուրքիան Բաթումի նավահանգիստը և հարակից տարածքները Վրաստանին է զիջել որոշակի պայմաններով, որոնց ձախողմանը Անկարան կարող է ցանկացած պահի վկայակոչել և տարածքային պահանջներ ներկայացնել Թբիլիսիին պայմանագրի 100-ամյա ժամկետը լրանալուց հետո 2021 թվականին ...Նույն Աջարիայում թուրքերը ակտիվորեն գնում են անշարժ գույք, կառուցում ամբողջական համալիրներ, մզկիթներ (դրանցից արդեն տասնյակներ կան), դպրոցներ, և օդանավակայանն ու անշարժ գույքը կառավարում են որպես սեփականատերեր: Աջարիան ոչ պաշտոնապես նկարված է Թուրքիայի քարտեզների վրա այդ երկրի որպես ներքին տարածք: Իսկ Վրաստանի համար մեկ է. Վրաստանի իշխանությունները փրկությունը փնտրում է ոչ թե հարևանների (Ռուսաստան, Հայաստան) հետ հարաբերությունների ամրապնդման, այլ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայման մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը