ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բայդենի վարչակազմը հնարավորություն ունի փոխել ժողովրդավարության ընթացքը Թուրքիայում». Ahval

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուրբաթ Ստամբուլի քրեական դատարանն ուժի մեջ է թողել գործարար, հայտնի հասարակական գործիչ Օսման Քավալայի կալանավորման վճիռը` մերժելով նրան ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, հայտնում է Ahval-ը:

ԱՄՆ նորանշանակ նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի փոխելու քաղաքական կուրսը և աջակցություն ցուցաբերելու Թուրքիայում ժողովրդավարական արժեքներին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասկացնելով, որ օրենքի գերակայության հարգումը և պետության կողմից խթանվող հակաամերիկականություն ավարտը կարող են երկրների միջև հարաբերությունների բարելավման համար բանակցությունների նախադրյալներ ստեղծել : Այս մասին ուրբաթ NBCnews- ի թղթակցին հայտնել է Թուրքիայում Մերձավոր Արևելքի ժողովրդավարության ծրագրի (POMED) համակարգող Մերվե Թահիրօղլուն:

Հիշեցնելով, որ Պետդեպարտամենտը հրապարակավ դատապարտում է՝ 2016 թվականի ձախողված հեղաշրջման փորձին Միացյալ Նահանգների մասնակցության մասին Թուրքիայի պնդումները, Թահիրօղլուն ասել է, որ նման քայլերը ողջունելի նորություններ են, սակայն ոչ բավարար. «ԱՄՆ-ն պետք է հստակորեն խոսի նաև Բարքիի և Քավալայի նման դեպքերի մասին, որոնք այդպիսի տեսություններն օգտագործում են որպես հիմք Թուրքիայի և Ամերիկայի քաղաքացիներին հետապնդելու համար»:

«Քավալայի ծանր իրավիճակը նաև խորհրդանշում է Թուրքիայի՝ ներքին և միջազգային օրենսդրությանը կոպիտ խախտումները, միտում, որը պետք է անհանգստացնի Միացյալ Նահանգներին և Եվրոպային», - հավելել է Թուրքիայում Մերձավոր Արևելքի ժողովրդավարության ծրագրի համակարգողը:

Ըստ ԵՄ Եվրոպայի խորհրդի տարեկան զեկույցի, Թուրքիան, Ռուսաստանից հետո, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չիրականացնելու հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular