Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 6–ի գիշերը սպասվում է 0-2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։