ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այն, ինչի միջով անցանք, նախերգանքն էր, եթե այսպես շարունակվի, կհայտնվենք ավելի մեծ աղետի մեջ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից և կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից անցել է երեք ամիս։ Ավելի է արմատանում այն տպավորությունը, որ հասարակության ստվար զանգվածը դուրս է եկել խոր թմբիրից և հստակորեն գիտակցում է, թե ինչ տեղի ունեցավ մեր երկրում։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է՝ մեր երկրի վիճակը շատ լուրջ է, այս իրավիճակում նա, որպես մասնագետ և հայ, ցանկանում է, որ պարբերաբար շատ ճշգրիտ հետազոտություններ կատարվեն, և գիտական ճշգրիտ գործիքներով կարողանանք ստանալ համապատասխան ինֆորմացիա ու հասկանալ, թե ինչ տրամադրություններ են տիրում մեր հասարակության շրջանում։ «Ինքս նման հարցերին անդրադառնում եմ՝ ելնելով անձնական դիտարկումներից։

Չեմ հիշում, որ երբևիցե Հայաստանում փորձագիտական հանրույթը, տարբեր բնագավառների փորձագետներն այս աստիճան համախոհ լինեն իրենց գնահատականներում։ Մասնագետները ֆիքսում են ֆորսմաժորային իրավիճակի առկայությունը մեր երկու պետություններում։ Ունեցանք Արցախի հետ կապված մեծագույն հարվածը, այժմ պետք է ամեն ինչ անենք բեկորները փրկելու և աչքի լույսի պես պահելու համար։ Մեր աչքի առաջ միանգամից անցում կատարվեց Հայաստանի Հանրապետությանը։ Տարբեր ասպարեզներում մասնագիտական վերլուծությունները ոչ մի հուսադրող բան չեն ասում։ Բայց այստեղ ինձ համար կարևոր է համախոհ լինելու փաստը։ Համախոհ է մասնագիտական հանրույթը, ինչպես նաև հասարակության մի լայն շերտը։ Մարդկանց դժգոհություններն անընդհատ աճում են, և նրանք դա չեն թաքցնում։ Բացի, իհարկե, այն մարդկանցից, որոնք մտել են պատյանի մեջ ու դուրս չեն գալիս, փակված են ամեն տեսակի ինֆորմացիայից, չեն զգում, թե ինչ է կատարվում: Սակայն նրանց թիվը գնալով նվազում է։

Իրենք կա՛մ ինքնահաստատման շատ լուրջ խնդիր ունեցող մարդիկ են, որոնք կարծիք են ձևավորել և համառորեն չեն ուզում նկատել ակնհայտ փոփոխությունները, անգամ արյունը և հայրենիքի կորուստը, կա՛մ էլ ավելի շահադիտական նկատառումներ ունեցողներն են, որոնք այս իշխանությունների բարեկամներն են կամ էլ հնարավորություն ունեն այս աղետալի իրավիճակում տարբեր բնույթի գործունեություն իրականացնելով՝ գումար կորզել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանը։ Ընդգծում է՝ շատ փոքր է այն մարդկանց շերտը, որոնք, կարծես թե, ուզում են վերլուծել, համադրել փաստերը։ «Տատանվողների շերտը ներշնչվող է, և հենց իրադրություն փոխվի, «քամին որ կողմից փչի», իրենք անցնելու են այդ կողմը։ Բայց ակնհայտ է այն, որ դժգոհությունը դառնում է համատարած, այս իշխանություններին գովաբանողներին, «թողեք աշխատեն» ու նման այլ բանաձևերը առաջ տանողներին պետք է մոմով փնտրել։

Տրամադրությունների շեշտակի փոփոխություններ, որոնք արդեն որակ են կազմում, կարծում եմ, կան, բայց այլ խնդիր է այդ շերտերին ակտիվ դարձնելը և պայքարի մղելը։ Մարդը կարող է փնթփնթալ, տանից դուրս չգալ, կենտրոնանալ օրեցօր ավելացող իր հոգսերի վրա, դառնալ եսակենտրոն։ Բայց այս մարդիկ պետք է հասկանան, որ հնարավոր չէ պահել-պահպանել սեփական գլուխը, եթե երկիրը լուրջ մարտահրավերների առաջ է։ Այն, ինչի միջով անցանք, նախերգանքն էր։ Եթե այսպես շարունակվի, կմտնենք ավելի մեծ աղետի մեջ։ Տա Աստված, որ սխալվեմ, բայց 2021 թվականն ավելի աղետալի կարող է լինել, քան 2020 թվականը։ Մեր եսասիրությունից, եսակենտրոնությունից տուժելու են բոլորը, բոլորս նույն ճակատագրին ենք արժանանալու, որովհետև թշնամու, այդ թվում՝ նաև ներքին թշնամու համար գործում է համահարթեցման օրենքը։ Երբ նա ոտքը դնում է մեր սուրբ հայրենիք՝ Արցախ, Սյունիք և այլուր, իր համար բացարձակ նշանակություն չունի՝ դիմացինը թրքասեր է, թե հայրենասեր, նրա համար բոլորը նույնն են»,-նշում է մեր զրուցակիցը։

Երբեմն տպավորություն է, թե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, նրա ընտանիքի անդամները, թիմակիցները, կարծես թե, դիտմամբ սրում են հասարակությունում տիրող տրամադրությունները, կրկին հիշեցնում են իր արածի մասին։ Սա դիտավորությա՞ն հետևանք է, թե՞ այլ պատճառ ունի։ «Չմոռանանք, որ մոտ երեք տարի է՝ գտնվում ենք արտաքին կառավարման տակ։ Քարոզչական ամբողջական ուղղվածությունները, այն, ինչ կոնկրետ իրագործում են այդ մարդիկ՝ առաջին դեմքի հետ միասին, ուղղորդված են շատ խելամիտ կենտրոնների կողմից։ Վստահ եմ՝ այս մարդիկ չունեն գիտելիքների այդ մակարդակը, կարողությունները, որ այսքան ավերիչ քարոզչություն իրականացնեն։ Իրենք ուղղակի լավ կատարողներ են։ Քարոզչական ամբողջ մեքենան ուսումնասիրելիս երկու հիմնական ուղղվածություն եմ նկատում։ Նախ՝ մեր հասարակությանը հոգեբանորեն զոհ դարձնելը, որ անընդհատ հիշենք՝ զոհ ենք, որ մոռանանք, թե ժամանակին թուրքին հաղթել ենք։

Ունեինք Ցեղասպանությունից մնացած զոհի բարդույթ, որը հաղթահարել էինք, այդ թվում՝ Արցախյան պատերազմի շնորհիվ։ Այսօր այդ պարտությունից հետո շարունակում են հոգեբանորեն մեզ պահել զոհի կարգավիճակում։ Երկրորդ՝ քարոզչական ուղղվածությունը կրկին մեր թուլացմանն է միտված։ Դա հակառուսականությունն է, որը երբեմն՝ բաց, երբեմն՝ լավ քողարկված իրականացվում է քարոզչական մեքենայի կողմից։ Այսպիսի ջարդուփշուր եղած վիճակում հակառուսականությունը մահացու մոտեցում է։ Չեմ ասում, թե ոչինչ ենք և հույսներս դնենք Ռուսաստանի վրա, բայց լրջության պակաս կա, նայենք, թե ով է մեր ստրատեգիական դաշնակիցը, փորձենք լրջորեն համագործակցել նրա հետ։ Այդպես հարգանքի կարժանանանք, քան թե այս կիսատպռատ, քծնական արտահայտություններով, բայց լրիվ ուրիշ գործերով։ Այս բոլոր տրամադրությունները պետք է լավ հասկանանք, ունենք ինքնակազմակերպվելու լուրջ խնդիր»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular