ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆեյք Հայաստանի բարձրաստիճան կոնսիերժները. «168 ժամ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մամուլում գրեթե ամեն օր նոր տեղեկություններ են հրապարակվում տարբեր երկրներում նոր դեսպանների նշանակման մասին։ Հրապարակվող անուններից ամեն հաջորդը նախորդից ավելի խայտառակ է ու ծիծաղելի։ Մինչ հասարակությունը հասցրեց տարակուսել դիվանագիտության հետ որևէ օրգանական կապ չունեցող Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու լուրի կապակցությամբ, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն Մեծ Բրիտանիայում ցանկանում է դեսպան նշանակել պատգամավոր Անուշ Բեղլոյանին։

Այսպիսով, մեկը, ով անգամ լրագրողների հետ զրույցում չի կարողանում ներկայացնել սեփական անձը, ապագայում պետք է ներկայացնի Հայաստանը՝ ոչ ավել, ոչ պակաս, Մեծ Բրիտանիայում։

Իսկ Հայկ Մարությանին Չեխիայում դեսպան նշանակելու մասին տեղեկություններն արդեն Նիկոլ Փաշինյանի սիրելի «Կարգին Հաղորդումների» շարքից են․ դեսպանի նշանակման հիմքում, փաստորեն, դրվելու է թեկնածուի կնոջ ազգությունը։ Հայկ Մարությանի բախտը բերել է, որ կինը պատահաբար ծագումով Պապուա Նոր Գվինեայից չէ։

Այս տեղեկությունները, իհարկե, ծիծաղաշարժ լինելով՝ հավասարաչափ ողբերգական են։ Եվ խնդիրը նոր դեսպանների անձը չէ։ Ավելին, հնարավոր է, քննարկվող թեկնածությունները փոխվեն, և ասենք՝ Անուշ Բեղլոյանի փոխարեն՝ դեսպան նշանակվի Հովիկ Աղազարյանը, կամ Հայկ Մարությանին փոխարինի որևէ «լուլու»։ Դրանից, վստահաբար, ոչինչ չի փոխվելու։ Որովհետև իրականում բովանդակային առումով Հայաստան պետություն այլևս գոյություն չունի։

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն ամբողջությամբ հանձնվել է Ռուսաստանին, որը մեծահոգաբար դեռևս թույլ է տալիս պահպանել պետության ֆորմալ ատրիբուտները, այդ թվում՝ դեսպաններին, որոնք, սակայն, այլ երկրներում չեն ներկայացնելու Հայաստանը՝ վերջինիս բովանդակային ու պետութենական գոյության բացակայության պատճառով։ Հայաստանն այլևս, որպես այդպիսին, չունի արտաքին քաղաքականություն, քանի որ միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի, Հայաստանի մասին ու Հայաստանի շուրջ ցանկացած քննարկում շահագրգիռ կողմերն իրականացնում են Ռուսաստանի հետ, որն էլ, ըստ նպատակահարմարության, կարող է խորհրդակցության հրավիրել Թուրքիային։

Այս պայմաններում այլ պետություններում Հայաստանի դեսպաններն իրականում անելիք չունեն, լավագույն դեպքում նրանք կարող են կազմակերպել նույն ֆորմալության շրջանակներում իրենց Հայաստանի ղեկավար հորջորջողների ու նրանց ընտանիքի անդամների վոյաժներն այդ երկրում՝ մատուցելով բարձրաստիճան կոնսիերժի ծառայություններ, ինչով զբաղված են նաև գործող դեսպանները։

Բայց քանի որ գործողների թվում դեռևս, այդուհանդերձ, կան պրոֆեսիոնալներ, միանգամայն արդարացված որոշում է կայացվել՝ նրանց փոխարինել խեղկատակներով, որոնք աշխարհում ներկայացնելու են ոչ թե Հայաստանը, այլ Նիկոլ Փաշինյանին՝ դրանից բխող բոլոր ոչ դիվանագիտական հետևանքներով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular