ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցապծառայությունը նոր պե՞տ կունենա. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նոր նախարարի՝ Մեսրոպ Առաքելյանի նշանակումից հետո բուռն կադրային փոփոխություններ են ընթանում։ Մենք տեղեկացանք, որ նախարարությունը պատրաստվում է լքել նաեւ Սոցիալական ապահովության ծառայության պետը՝ Անի Ամիրշադյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2019 թվականին: Այսինքն՝ նոր նախարարը կենսաթոշակային համակարգը որոշել է ազատել ե՛ւ հին կադրից՝ փոխնախարար Սմբատ Սաիյանից, նրան նշանակելով նախարարի խորհրդական՝ հետագայում ճանապարհելու մտադրությամբ, ե՛ւ նոր կադրից՝ Անի Ամիրշադյանից։ Գուցե այստեղ դեր է խաղացել նորանշանակ նախարարի որոշումը, երբ անսպասելիորեն փոխեց ինտեգրված ծառայությունների գրասենյակի մասին հաստատված որոշումը եւ այդ գրասենյակը կցեց սոցապծառայությանը։ Ծառայությունն ապագայում ոչ միայն զբաղվելու է կենսաթոշակներ տրամադրելու հարցը կարգավորելով՝ վարչարարությամբ, այլ նաեւ հաշմանդամության խումբ է տրամադրելու, գնահատելու է նպաստի կարիքները, զբաղվածության ծրագրեր է իրականացնելու։

Մեր աղբյուրն ասում է, որ Ամիրշադյանի համար բավականին տհաճ քննարկումից հետո հասունացել է ազատման դիմում գրելու որոշումը, թեեւ նա հերքում է դա։ Անի Ամիրշադյանը խոսնակի միջոցով մեզ փոխանցեց, որ «դիմում չի գրել, իսկ եթե նման բան լինի, ապա դրա մասին կտեղեկացնի»։ Սոցապծառայության պետի թեկնածու առայժմ չկա, որովհետեւ դժվար է գտնել մարդու, որը միաժամանակ հասկանում է ե՛ւ կենսաթոշակներից, ե՛ւ հաշմանդամությունից, ե՛ւ զբաղվածությունից, ե՛ւ աղքատության հաղթահարումից, այսինքն՝ ունիվերսալ է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular