ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի «հայելական» իրականությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի կողմից խոսքային մանիպուլյացիաներին վաղուց ենք ծանոթ, և նույնիսկ կարելի է ասել, որ արդեն համակերպվել ենք՝ ինչպե՞ս կարող է Փաշինյանը երկիր «կառավարել» առանց դրա: Միաժամանակ, դա արդեն հաց ու ջրի նման բան է դարձել նրանց համար, ովքեր շարունակում են հավատալ նրան որպես «փրկչի»՝ նույնիսկ պատերազմում «գերագույն գլխավոր» կոչված անձի դավաճանության կամ ապաշնորհության պատճառով մեր կրած ծանր պարտությունից հետո:

Ըստ էության, ավելի քան տհաճ է, երբ նշված երևույթին բախվում ենք պատերազմի պարտության պատճառների վերաբերյալ նախկին (նախկին՝ ոչ թե Քոչարյանի և Սարգսյանի առումով, այլ հենց «Նիկոլի օրոք» գործող և պատերազմից հետո նախկին դարձած) զինվորական ղեկավարների խոսքում: Եկեք շրջանցենք պարտության հիմնական օբյեկտիվ պատճառը՝ նավթադոլարների շնորհիվ հարուստ Ադրբեջանի կողմից ավելի մեծ ծավալով ժամանակակից սպառազինություն գնելն ու դաշնակից Թուրքիայի ռազմական օժանդակությունը: Անդրադառնանք Շուշին առանց կռվի հանձնելու թեմային. այն յուրատեսակ «տաբու» է գործող պաշտոնատարների և «նիկոլական» նախկինների համար․ նրանք խուսափում են դրանից՝ ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու պատճառաբանությամբ: Չնայած կան և այնպիսիք, որոնք Շուշին հանձնելու մեղավոր են համարում քաղաքական ղեկավարության դավաճանությունը կամ բանակի ղեկավարության անկազմակերպվածությունը:

Երկրորդ կարևոր թեման ՍՈՒ-30 տեսակի 4 ռազմական ինքնաթիռների գնումն է: Այս հարցում ևս առկա է երկու դիրքորոշում` «ՍՈՒ-երի գնումն անիմաստ էր», «դա անհրաժեշտություն էր»: Փաստացի ՍՈՒ-երը գնվեցին՝ նախկինում հաստատված ռազմական գնումների պլանի փոփոխության միջոցով: Ընդհանրապես, պլան փոխելը, ըստ բարձրաստիճան զիվորական պաշտոնյաների` նորմալ գործընթաց է՝ թելադրված ժամանակի պահանջով: Սակայն ինքնաթիռները գնվեցին առանց հրթիռների, քանի որ, ըստ ՌԴ կառավարության որոշման` արգելվել է ինքնաթիռների հետ համապատասխան հրթիռների վաճառքը: Չեմ կարող ասել՝ նրանից գաղտնի էին պահել, թե ոչ, վերը նշված որոշումը, սակայն, Նիկոլի համար բավական էր թեկուզ միայն այն պահը, որ նա, հարմար տեղավորվելով օդաչուի խցիկում, ենթադրաբար՝ բավարարել էր մանկության երազանքը՝ լայվ մտնելով: Կար նաև մեկ այլ հանգամանք, որ բազմաթիվ այլ գործոնների թվում քանդեց մեր տունը՝ դա «նիկոլական» փիառն է, տվյալ դեպքում՝ ռազմական ինքնաթիռներով:

Շատ է խոսվում այն մասին, որ եթե 2018-ին, թեկուզ առանց հրթիռների, այդ ՍՈՒ-երը չգնվեին, ապա, միևնույն է, դրանից օգուտ չկար, քանի որ այդ գումարով չէին կարող գնվել հակաօդային պաշտպանության «Տոռ» հրթիռային համակարգեր: Ավելի ճիշտ՝ կգնվեին, սակայն տեղ կհասնեին բավականին ուշ, քանի որ դրանց գնման և առաքման գործընթացը տևում է 3-4 տարի: Իհարկե, իշխանափոխությունից հետո պարտության ու այդ թվում տվյալ օպերացիայի անհաջողության պատճառներն օբյեկտիվորեն կքննեն համապատասխան քննիչ հանձնաժողովները, եւ հանրությունը, ի վերջո, կիմանա, թե ում մեղքով եւ ինչպես տեղի ունեցավ պարտությունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular