ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանի հրամանով միշտ ընդգծված առավելություն է տրվել ԵԽ-ում Թուրքիայի շահերի պաշտպանության փորձագետ, այժմ ՀՀ ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մի քանի օր է, ինչ համացանցն ակ­տիվորեն քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագ­րողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն:

«Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրու­թյուն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում և, որ ամենակարևորն է, ում շահերն է պաշտ­պանում: Նրա կենսագրությունից տեղե­կանում ենք, որ նա մինչև պատգամա­վոր դառնալը՝ 2005-2009թթ. և 2016 թվականից, եղել է Հայաստանի ֆրան­սիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր), 2008- 2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2014թ. մարտ-հոկտեմբեր՝ «Հայաստանի զարգացման նախաձեռ­նություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի և հաղորդակցության դեպար­տամենտի ղեկավար, 2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբո­րատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն:

Բայց, որ ամենակարևորն է, Անուշ Բեղլոյանը 2018թ. եղել է Եվրոպայի խորհրդի Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձա­գետ Բոսնիա և Հերցեգովինայում: Մի­գուցե ներկայիս պատգամավորը դեռ գիտի, թե նախկին աշխատանքն է կա­տարում, և մոռացել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է և ՀՀ շահերի սպասարկուն: Հավելենք, որ Բեղլոյանը Ազգային ժողովում է հայտնվել խորհր­դարանի ղեկավար Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ, համարվում է նրա թիմակիցը և խորհրդարանական դիվա­նագիտության մեջ Արարատ Միրզոյանի հրամաններով Բեղլոյանին միշտ տրվել է ընդգծված առավելություն:

Փաստորեն, Անուշ Բեղլոյանը, որ Հա­յաստանում շատ օտարերկրյա պատվիրակություններ է ընդունել և այցեր կատարել, մինչև պատգամավոր դառնալը եղել է Թուրքիայի շահերի պաշտպանը։

Հետաքրքիր է՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղյակ է արդյոք այդ մասին, վերահսկվում է արդյոք այս ամենը, թե նորմալ է Թուր­քիայի շահերը սպասարկող պատգա­մավոր ունենալը ՀՀ ԱԺ-ում: Ինչո՞ւ ենք այսպիսի պնդում անում, որովհետև պատգամավորի պաշտոնական կեն­սագրության մեջ գրած է, որ 2018թ. նա եղել է ԵԽ Արևմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փոր­ձագետ Բոսնիա և Հերցեգովինայում, ու չի ասվում, թե Թուրքիայի շահերի պաշտպանությունը որքան է տևել, գու­ցե մինչև այսօ՞ր:

Սակայն հետաքրքիր է, որ իմքայլական պատգամավորը լրագրողների հետ զրույցում փորձել է հերքել և ասել, թե տարածաշրջանային օնլայն քննարկ­ման ժամանակ հնչեցրած իր մտքերը խեղաթյուրված են մատուցվում: «Պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք անվերջանալի քննարկմանը, թե ով էր առաջինը, ում պատմական հողերն են, որովհետև, ինչպես գիտեք, հնագույն պատմիչներին ու պատմական քաղվածքներին մեջբերումներ անելիս Հայաստանին հասնող չկա», - ասել էր Բեղլոյանը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր իշխող խմբակցության ղեկա­վար Լիլիթ Մակունցին՝ առաջարկելով քննարկել Բեղլոյանին պատգամավո­րական մանդատից գրվելու հարցը կամ նվազագույնը սահմանափակել միջազ­գային կոնֆերանսներին և խորհրդա­րանական դիվանագիտության օղակնե­րում նրա մասնակցությունը, քանի որ «կոնֆերանսի ժամանակ հնչեցրած նրա մտքերը հակասում են ՀՀ պետա­կան շահին և վարվող արտաքին քա­ղաքականության սկզբունքներին»: Ին­քը Բեղլոյանը Գորգիսյանի գրառումը ոչ պրոֆեսիոնալ որակեց. «Պարոն Գոր­գիսյանը, լինելով երկու գումարումների փորձառու պատգամավոր և ունենալով բավականաչափ լավ կրթություն, չէր կարող չհասկանալ, որ այդպիսի հայտարարության տակ պետք է դնել սկզբ­նաղբյուրի հղումը, այլ ոչ թե ինձ վե­րագրվող խոսքեր պարունակող ինչ-որ լրատվամիջոցի նյութ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular