ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լնդերի հիվանդությունները մեծացնում են COVID-19-ի դեպքում բարդությունների հավանականությունը. հետազոտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարոդոնտիտը լնդերի բորբոքային հիվանդություն է, որը կարող է մեծացնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը: Գիտնականներն այսպիսի ենթադրություն էին կատարել դեռեւս անցյալ տարվա կեսին, եւ հիմա գիտնականների մեկ այլ խումբ գտել է դրա հաստատումը

Պարոդոնտոլոգիայի եվրոպական ֆեդերացիայի (EFP) ամսագրում հրապարակված հետազոտությունն անցկացվել է «պատահական վերահսկման» մեթոդով՝ օգտագործելով Կատարի հիվանդանոցներում բժշկական քարտերի տվյալները, փոխանցում է Medportal.ru-ն: Գիտնականները վերլուծել են 568 պացիենտների տվյալները, որոնց մոտ COVID-19-ը հաստատվել է անցյալ տարվա փետրվարից հուլիս ժամանակահատվածում: Հոսպիտալացման եւ ծանր բարդությունների հետեւանքով թոքերի արհեստական օդափոխության կարիք է ունեցել 40 պացիենտ:

Հետազոտության հեղինակները բոլոր պացիենտների լնդերի հիվանդությունների մասին տվյալներ են հավաքել եւ պարզել, որ նրանց 45 տոկոսի մոտ տարբեր բորբոքումներ են ախտորոշվել: Տվյալները շտկելուց հետո՝ տարիքը, սեռը, քաշը, վնասակար սովորությունները եւ քրոնիկական հիվանդությունները հաշվի առնելով՝ պարզվել է, որ լնդերի խնդիրներ ունեցող պացիենտների շրջանում COVID-19-ի դեպքում բարդությունների հավանականությունը ավելի քան 3 անգամ մեծ է: Ավելին՝ այսպիսի պացիենտների շրջանում 4,5 անգամ ավելի մեծ է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացվելու հավանականությունը եւ գրեթե 9 անգամ ավելի մեծ է մահվան ելքի հավանականությունը:

Գիտնականները նաեւ նկատել են, որ հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում արյան մեջ բորբոքման մարկերները զգալիորեն բարձր են եղել, քան այդպիսի խնդիրներ չունեցող մարդկանց մոտ: Գիտնականների կարծիքով՝ սա կարող է ցույց տալ, որ եղած բորբոքային պրոցեսը կարող է վատթարացնել COVID-19-ի ընթացքը: Բերանի խոռոչի բակտերիային բորբոքումը, հավանաբար, նույնպես կարող է նպաստել օրգանիզմում կորոնավիրուսի տարածմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular