ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու Նիկոլ Փաշինյանը չի հետևում Սերժ Սարգսյանի խորհրդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2014 թվականին ԱԺ-ում հերթական թեժ քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարին հիշեցրեց Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանին ասված հայտնի արտահայտությունը` կապված կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է խոշորների «գխից բռնելու» մասին է: Սարգսյանը պահանջել էր, որպեսզի պատկան մարմինները չընկնեն մանր ձկների հետևից, այլ խոշորներին բռնեն: Այսօր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է և դիցուք, թե ինչպես է նա կատարում Սերժ Սարգսյանի երբեմնի կոչ-խորհուրդը: 

Բոլորի ուշադրության կենտրոնում այսօր Դավիթ Գալստյանի անձի շուրջ կառուցվող քրեական գործն է: Դավիթ Գալստայնը կամ Պատրոն Դավիթը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Ընդհանուր առմամբ` Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին: Գալստյանը իրեն առաջադրած մեղադրանքը հերքում է, մեղավոր է նա, թե ոչ՝ կպարզի դատարանը, սակայն կան հարցեր, որոնք հասարակությանը հանգիստ չեն տալիս և կապված են այդ նույն խոշորների հետ: Ինչպե՞ս կարող էր Դավիթ Գալստյանը միայնակ գնալ նման աֆերայի՝ չունենալով վերևների դաբրոն, չէ՞ որ հենց ընդդիմադիր Փաշինյանն էր պնդում, որ Հայաստանում նման տեսակի կոռուպցիոն գործարքները կնքվում են միայն վերևների իմացությամբ և թույլտվությամբ: Եվ հետևաբար հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ է մեղադրյալների աթոռին հայտնվել միայն Գալստյանը և այդ աթոռին չեն օրինակ` ՊՆ նախկին նախարար Տոնոյանը, ում վստահված ոլորտում փաստացի նման մախինացիաներ էին տեղի ունենում, ինչո՞ւ մեղադրյալների աթոռին չէ Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է և նրա քթի տակ` բանակին ժամկետանց զենք է մատակարարվել: 


Սա խոշորների «պլստալու» եզակի դեպք չէ: Օրեր առաջ ԱԱԾ-ն հպարտորեն հայտարարեց՝ ադամանդների մաքսանենգությամբ զբաղվող էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կալանավորելու մասին: Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն` պաշտոնյային կաշառք են տվել գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյանները, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Ի դեպ, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը անձամբ ներկա էին գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանի արարողությանը: Ինչպես ասում են՝ գործի բոլոր ֆիգուրանտները այսօր կալանքի տակ են, բացի Սուքիասյանից և Փաշինյանից: Մինչդեռ ադամանդի ապօրինի բիզնեսի մասին ավելի վաղ խոսել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Ստի վերջը» շարքի չորորրդ տեսանյութում Մինասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ: Այսօր փորձ է արվում հանրությանը ապացուցել, որ մաֆիոզ համակարգի մաս մեր երկիրը դարձրել են նախարության միջին օղակի առանձին պաշտոնյաներ: 

Օրեր առաջ էլ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահը խոշոր չափի գումար է յուրացրել»: Մեկ տարի առաջ էլ կոռուպցիայի մեջ մեղադրվեց առողջապահության փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, Արսեն Թորոսյանի մեկ այլ կադրին՝ Նարեկ Վանեսյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել` պաշտոնական դիրքը չարաշահելով խոշոր չափի խարդախություն կատարելու հոդվածով: Այս բոլոր դրվագներից հետո նախարար Արսեն Թորոսյանը շարունակեց մնալ իր պաշտոնին, իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկը մյուսի հետևից ջրում էր վերջինիս դեմ հարուցած վարույթները: 

ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հաճախ է հայտնվում նաև ՊԵԿ-ը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ՊԵԿ ցածր և միջին օղակի պաշտոնյաները, որոնց պարբեբաբար մեղադրանք է առաջադրվում պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու համար: Այս ընթացքում ՊԵԿ երկու նախագահ է փոխվել, սակայն վերջիններս երբեք չեն հայտնվել ԱԱԾ ուշադրության կենտրոնում, չնայած որ ՊԵԿ պաշտոնյաների վերին էշելոնի մասին բավական ուշագրավ տեղեկություններ էին շրջանառվում, մասնավորապես, որ Հայաստանից Վորոնեժ մաքսանենգ ծխախոտ արտահանելու հետևում ՊԵԿ փոխնագահ «Նակոլնա Շուշոն» է և հենց նա է զբաղվում այդ գործի կուռացիայով: 

Մոտ ապագայում էլ, թերևս, փոխվարչապետ Ավինյանի կողմից պետական շենքը 1.5 միլիոն դոլար ատկատով սեփականաշնորհելու համար մեղադրանք կառաջադրվի քաղաքապետարանի վարչության պետերից մեկին: Եվ սա այն պատճառով, որ Նոր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի փորձում հետևել Սերժ Սարգսյանի կոչ-հորդորին և յուրայիններին, որոշ դեպքերում նաև ինքն իրեն, ջրից չոր հանելու նպատակով քավության նոխազ է դարձնում մանր ձկներին, իսկ խոշորները հանգիստ շարունակում են իրենց ճանապարհը… 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular