ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետազոտություն՝ առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։

Անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում Ասիական զարգացման բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում «Մանկական զարգացման հիմնադրամն» իրականացրել է հետազոտություն՝ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների վրա առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու նպատակով:

Հետազոտությունն անցկացվել է 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Բոլոր հարցադրումները վերաբերել են մարտ-մայիս ժամանակահատվածին։ Որակական տվյալներ ստանալու նպատակով հարցազրույցներ են անցկացվել ծնողների, տարրական դպրոցների աշակերտների, ուսուցիչների, հոգեբանների և դպրոցների տնօրենների հետ: Քանակական տվյալներ ստանալու նպատակով ՀՀ բոլոր մարզերում և Երևանում տարրական դպրոցների ուսուցիչների հետ անցկացվել է հարցում:

Համաձայն հետազոտության՝ 2020 թվականի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների տարրական դասարանների երեխաներն ավելի շատ են բախվել հեռավար ուսուցման տարբեր խոչընդոտների՝ հեռախոսի կամ համակարգչի բացակայություն, ինտերնետ կապի ցածր որակ կամ բացակայություն։

Հարցված ուսուցիչների 48 տոկոսը խոստովանել է, որ առցանց դասերի ընթացքում տեխնիկական դժվարությունների բախվելիս զգացել է անհանգստություն, իսկ 56 տոկոսն ունեցել է լարվածություն: Աշակերտներին կառավարելու կամ նրանց գիտելիքներն առցանց գնահատելու ժամանակ նույն զգացողությունն ունեցել է հարցվածների 30 տոկոսը։

Անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից՝ ծնողների մեծ մասը փորձել է հավասարակշռել աշխատող ծնող և ամուսին լինելու դերերը: Նրանք դժգոհել են ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտությունների պակասից:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն առավելագույն հարվածն են ստացել: Հարցված ծնողները հայտնել են, որ առցանց կրթության պայմաններում անհնար է եղել բավարարել իրենց երեխաների ուսման պահանջները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular