ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և տարածաշրջանային ռիսկերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր․

«Կովկասում դիվանագիտական կարգավորման վերաբերյալ մեր դիրքորոշումը չկիսողները հիմա այլ կերպ են խոսում։ Լեռնային Ղարաբաղը 30 տարի օկուպացված էր։ Մենք բազմիցս դիվանագիտական կարգավորում, համաձայնություն ենք առաջարկել։ Եղբայրական Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել արդար գործի համար, ազատագրել հողերն օկուպացիայից։ Հիմա խոսում են դիվանագիտության, քաղաքական կարգավորման մասին, մենք աջակցում ենք դրան»։

Ըստ էության, Թուրքիան հաստատում է, որ նրանք, ովքեր չեն կիսել ՀՀ «կապիտուլյացիայի» մասին Թուրքիայի առաջարկը, հիմա ստիպված են ընդունել պատերազմի արդյունքները։ Հարց է առաջանում, թե ու՞մ նկատի ունի Թուրքիան և ո՞վ համաձայն չէր նրա առաջարկներին։ Միաժամանակ Անկարան, փաստորեն, արձանագրում է, որ Մինսկի խումբ չկա, և տարածաշրջանում հարցերն ինքն է լուծում։ Միանշանակ 3+3 ձևաչափը Իրանն է առաջարկել, և Թուրքիան համաձայնվել է քննարկել հարցերն այդ ձևաչափով։ Դա նշանակու՞մ է, որ Իրանը ճանաչել է պատերազմի ու օկուպացիայի իրավաչափությունը որպես տարածաշրջանային հակամարտությունների լուծման միջոց։ Այդ միջոցը համընդհանուր կդառնա՞ տարածաշրջանում։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Իրանի արտգործնախարարի ակտիվությունը, որը զրոյական արդյունքով շրջագայություն է իրականացրել տարածաշրջանում, պայմանավորված է մտահոգություններով, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցությամբ իր հայացքը կհառի Իրանի հյուսիսի թյուրքալեզու նահանգներ։

1941 թվականին այդ նահանգներն օկուպացվել էին ռուսական ու բրիտանական զորքերի կողմից, և Ստալինը չէր թաքցնում այդ տարածքների վրա խորհրդային մեծ Ադրբեջանի ստեղծելու մտադրությունները։ Ակնհայտ է, որ «քաղաքական հարցերը լուծելու» ռուս-թուրքական միջոցները պետք է անհանգստացնեն նաև Վրաստանին։ Սեպտեմբերի 29-ին, երբ Ադրբեջանն ահաբեկչական պատերազմ սկսեց Արցախի դեմ, Վրաստանում անսպասելի նոր քարտեզներ հայտնվեցին, որոնք «հաստատեցին» Դավիդ Գարեջի վանքի պատկանելությունը Վրաստանին։ Այդ մասին հայտարարվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի Թբիլիսի կատարած այցին։

Փորձագետները չեն բացառում, որ Բայրամովը «նոր քարտեզները ճանաչելու» պատրաստակամության դիմաց ստացել է Վրաստանի համաձայնությունը՝ արգելափակելու Հայաստան մատակարարումները, ինչն արվել է։ Դրան զուգահեռ պատերազմից անմիջապես հետո Բաքուն սկսեց ճանապարհ կառուցել դեպի Դավիթ Գարեջի վանք՝ չթաքցնելով ողջ տարածքի նկատմամբ իր հավակնությունը։ Ի պատասխան՝ Վրաստանի վարչապետ Գախարիան միայն կոչ արեց չքաղաքականացնել հարցը և այն հանգիստ լուծել, «առանց աղմուկի»։ Որովհետև Գախարիան գիտե, որ Վրաստանի հետ կարող է նույնը տեղի ունենալ, ինչ Ղարաբաղի հետ։ Եվ Թբիլիսին ինքը բացեց այդ ճանապարհն Ադրբեջանի համար։ Ակնհայտ է, որ Իրանը, Վրաստանն ու Ռուսաստանը դեռ կափսոսան Թուրքիային տարածաշրջան թողնելու համար։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular