ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայողին Գերմանիա բուժման ուղարկելու փոխարեն «ուղարկել» են բանտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 hetq.am -ը գրում է.

Արմավիրի Մայիսյան գյուղի 27-ամյա բնակիչ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Սակայն, ինչպես Դավթի ծնողներն են պնդում,  Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները մինչ օրս չեն իրականացել, փոխարենը 2015թ-ի օգոստոսից որդին հայտնվել է կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ ճանաչված Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:

Կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն բևեռելն է եղել

«Երբ տեսնում էր, որ իր բուժման հարցերը չէին լուծվում, անընդհատ ՊՆ-ում ասում էին Գերմանիայում բուժումը 2 ամսից կլինի, 3 ամիսից կստացվի, բայց տարիներ էին անցնում, ջղայնանում էր»,-ասում է Դավթի հայրը՝ Սերգեյ Հակոբյանը, պատմելով, որ որդին բարկությունից, անհուսությունից իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Օրեր անց նորից զանգել է ու հայտնել՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում, ապա օրեր անց ոստիկանությանը հայտնել է, թե ռումբ կա  Բաղրամյան 26-ում: Մի քանի դրվագների համար պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սակայն 2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման, թեև կարող էր կիրառել նաև տուգանք ու ամիսների կալանք: Դատարանում Դավիթը հայտնել է, որ կեղծ զանգերի պատճառը իր վրա ուշադրություն բևեռելն է եղել: Սակայն հիվանդ զինծառայողին ուշադրության արժանացնելու՝ նրա բուժումը արտերկրում կազմակերպելու փոխարեն, Դավիթ Հակոբյանին «ուղարկում» են բանտ:

Դավիթ Հակոբյանին մերժում են պայմանական վաղաժամկետ ազատել

«Իմ տղայի առողջությունը գնալով վատանում է, ձախ կողմը թուլանում է, ձեռքն ու ոտքը հազիվ է շարժում, գոնե թողեն գաղութից շուտ տուն գա, մենք նորից բուժումները, մասաժները շարունակենք»,- ասում է Սերգեյ Հակոբյանը: Դավթի ծնողները տեղեկացրեցին, սակայն, որ որդուն արդեն 3 անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել:

Ծնողներն են հոգում նաև Դավթի սննդի հարցը: Պատմում են, որ ամեն շաբաթ նրան ուտելիք եմ տանում «Արմավիր» ՔԿՀ, «քանի որ դիետիկ սնունդ պիտի տան, չեն տալիս»: Սերգեյի խոսքով, տղան բանտի սննդից վատանում է: «Մեր տանը 2 մահճակալ է մնացել, ամբողջը վաճառել ենք, որ Դավիթի առողջությունը վերականգնենք, հիմա ահավոր պարտքերի մեջ ենք, քանի որ Դավիթս գաղութում է»,-ասում է Սերգեյ Հակոբյանը:

Առաջին կարգի հաշմանդամության անժամկետ տրված քարտը

Դավթի մայրը, նախկին նախարարի միջամտությամբ, աշխատում է զորամասերից մեկում՝ լվացքատանը: 62 տարեկան կինը առավոտից երեկո 60 000 դրամով աշխատում է: Դավթի հայրը՝ 67-ամյա Սերգեյը, 3 ինֆարկտ է տարել, 30 000 դրամ թոշակ է ստանում: Ինքը՝ Դավիթը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողը է, ստանում է 50 000 դրամ թոշակ: «Էստեղ էլ է Դավիթը տուժվել, սխալ են հաշվարկել թոշակը, շատ պիտի լինի, մոտ 120 000 դրամ»,-ասում են նրա ծնողները:

Հակոբյաններին ՊՆ-ում ասել են՝ մի բողոքեք բժշկի դեմ, փոխարենը Դավիթին կուղարկենք Գերմանիա

Ամեն ինչ սկսվել է 2012 թ-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո:    

«Մեկի միջոցով իմացանք, որ էրեխուն արդեն վիրահատել են, իսկ մենք 2 օր Դավիթին փնտրում էինք: Երբ գտանք, արդեն շատ վատ էր: 1 օրվա մեջ, 8 ժամվա տարբերությամբ, 2 վիրահատություն էին արել: Ընկել էր կոմայի մեջ: 10 օր էդպես մնաց, արթնացավ, մեզ չճանաչեց, մենակ կմկմում էր: Հետո սկսեց կակազելով խոսել: Ձախակողմյան հատվածը պարալիզացվել էր: Էպիկրիզում գրեցին, որ վիրահատության ժամանակ ինսուլտ է ստացել: Ասում էին, որ անկողնային կմնա»,-պատմում էր Դավթի հայրը՝ նշելով, որ մասնագետներ են հրավիրել, որոնք ասել են՝ ինսուլտ չկա, այլ կպել են նյարդերին, ասել են, որ դա հնարավոր է բուժել:

Էպիկրիզ

Դավիթ Հակոբյանի մայրը՝ Գայանե Կիրակոսյանը, 7 ամիս որդու հետ մնացել է հիվանդանոցում, հետո տեղափոխվել են «Կարմիր Խաչ», այնուհետև բուժում ստացել Ֆիզիոթերապիայի ինստիտուտում: Դավիթը մոտ 1 տարի սայլակով է տեղաշարժվել: «Վիրահատությունից հետո իր նորմայից 23 կգ պակասել էր... Իրենք հանցա՞նք չեն գործել, որ իմ երեխային հաշմանդամ են սարքել»:

Հակոբյաններին ՊՆ-ում ասել են՝ մի բողոքեք բժշկի դեմ, փոխարենը Դավիթին կուղարկենք Գերմանիա: Ըստ Հակոբյանների պատմածի, վիրաբույժ Թունյանն ասել է՝ ամեն ինչ կանեմ Դավիթի համար, մենակ, թե չդատվեմ: «Մեզ էլ բնականաբար Դավիթի բուժումն էր պետք: Սեյրան Օհանյանն էլ մեզ ասեց՝ ես բժշկին աշխատանքից հանել եմ»,-ընդգծեց Դավթի հայրը: 

Ծնողները պահանջել են որդու հագուստը, որի 2 կտոր են միայն ստացել՝ 2 ամիս հետո տվել են միայն վերնազգեստն ու կոշիկները: «Թե ինչ թաքցրեցին էդ շորերով, չգիտեմ, բայց որ մեր էրեխէն դարձավ հաշմանդամ, արդեն փաստ է: Վիրաբույժի մեղքով: Իմացանք, որ աղիքներն են բորբոքված եղել, բայց վիրահատել են որպես ստամոքսի խոց»,-շարունակեցին պայմանագրային զինծառայողի ծնողները:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես հիվանդանոցում անցկացրած բուժման փոխհատուցում երկու անգամ 500 000 դրամ է տվել Դավթի ծնողներին: Հակոբյանների խոսքով, նախկին նախարարն ասել է՝ քանի որ մեր մեղքով է եղել, կուղարկենք Գերմանիա: «Մեկ տարի էդպես տարան-բերեցին, հետո էլ ասացին, որ պետական բյուջեում այդքան գումար չկա, մենք չենք կարող ուղարկել»,-ասաց Սերգեյ Հակոբյանը:

Մայր ու որդի երկու անգամ եղել են Սեյրան Օհանյանի մոտ, նախարարի տեղակալների ու բուժ.վարչության պետի հետ հանդիպել: «Դավիթը հասկանում էր, որ տարիներն անցնում են, իսկ իրեն չեն ուղարկում բուժման, դա էլ իրեն հունից հանում էր»,-ասում է Դավթի հայրը:

Դավիթ Հակոբյանը ծառայել է Ղարաբաղում «Մարտունի 2-ում»՝ գերազանց: «Իմ երեխային առողջ եմ տվել պետությանը, բանակին: Դիրքերում հիվանդացել է, 2 ամիս դիվերսիոն խմբերի դեմ են կռվել»,-ասաց Դավթի մայրը՝ տիկին Գայանեն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular