ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ազգը ստից հաճույք է ստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրականում դժվար էր պատկերացնել, որ Արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո, երբ տեղեկատվական հարթակում բացառապես սուտ էր ու կեղծիք, Արծրուն Հովհաննիսյանը կկարողանա երևալ հանրային հարթակում։ Եթե Արծրուն Հովհաննիսյանը կարողանում է իր մեջ ուժ գտնել, ներկայանալ հասարակությանը և պատասխանել լրագրողների հարցերին` արդարացնելով պատերազմի 44 օրերին արած իր հայտարարությունները, ուրեմն մենք ենք նրան այդ իրավունքը տվել: Եթե մենք թույլ չտայինք, Արծրունը մեզ հետ չէր խոսի, կհասկանար, որ գտնվում է մի հասարակության մեջ, որտեղ պետք է սեփական լռությամբ մոռացվեր, լռության ծես պահեր և այն ցմահ չխախտեր: Այս տեսանկյունից դիտարկելով` Արծրունն անմեղ է, մեղավորը մենք ենք: Մենք ավելի բարձր արժեք չենք դավանել, քան Արծրունի մատուցած արժեքն էր, և Արծրունն էր որպես մատուցվող արժեք: Մեզ մատուցվել է այն, ինչին մենք արժանի ենք եղել, սուտը, կեղծիքը` որպես ճշմարտություն կամ` ճշմարտության փոխարեն:

Ըստ էության, մենք՝ որպես հասարակություն, որպես պետություն, չունենք այն հայացքը և համակարգը, որտեղ սուտն ու կեղծիքը պարզապես տեղ չունենան, անլսելի լինեն, առօրյա կյանքի շրջանակից դուրս գտնվեն: Իսկ սպրդելու դեպքում այդ մեկն ուղղակի դուրս մնա նույն կյանքի շրջանակից: Թողնենք այն բարձրագոչ օրինակները, թե կարո՞ղ էին Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում վերևներից իրենց թույլ տալ ստել և ներքևներում իրենց թույլ տալ այդ սուտը լսել: Կա՞ էլի մի երկիր, որտեղ 44 օր պատերազմ ստեն, և բացահայտվելուց հետո դա նորմալ համարվի: Արդյո՞ք կա մի երկիր, որի ղեկավարն օրումեջ ինչ-որ հայտարարություններ անի և հաջորդ օրը պարզաբանում տա, թե ինքն այն չի ասել, ինչ մենք ենք լսել, երբ ասում էր սև, մենք պետք է հասկանայինք սպիտակ, որ ինքը սև ասելով` չի ասել սև, ասել է սպիտակ:

Կամ ասենք մի երկիր, որ իշխանության եկած թիմը չկատարի նախընտրական և ոչ մի խոստում: Կամ ասենք՝ իշխանությունն իր մեղքերի համար մեղավոր տեսնի հասարակությանը: Այսքանով հանդերձ, այս մարդիկ շարունակեն իշխանության մնալ և դեռ ժողովրդի կողմից աջակցություն ունենալ: Կա՞ աշխարհում էլի մի երկիր, որն այսպիսի հասարակություն ունենա` սուտը, կեղծիքը, խաբեությունը լսող ու հանդուրժող, դրանց հետ կողք-կողքի, համակեցությամբ ապրող եւ իր առօրյայի բաղադրիչը համարող: Միանշանակ կարող եք հակաճառել. եթե փողոց չեն փակում, հրապարակ չեն լցնում, դեռ չի նշանակում, որ հանդուրժում են այս իրավիճակը: Խնդիրը փողոց փակելը չէ, խնդիրը փողոցով քայլողն է, որի հայացքի մեջ ընդվզում չկա: Խանութում հաց ու կարտոֆիլ գնողի շարժումների մեջ ըմբոստություն չկա: Տանն իր բազմոցին նստածի կեցվածքի մեջ անհաշտվողականություն չկա: Չես տեսնում, չես զգում մերժում ստի, կեղծիքի նկատմամբ: Մենք սիրում ենք, երբ մեզ հաճելիորեն խաբում են, երբ փուչ գովերգում են, կեղծ արժեքներ են վերագրում: Երբ ասում են, թե հպարտ ենք, թե հաղթել ենք, թե «ամենա»-ն ենք:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular