ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դպրոցներում դասավանդվող առարկաների քանակն ու դասաժամերը կկրճատվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կրճատում է հայաստանյան դպրոցներում դասավանդվող առարկաների քանակը` փոփոխություններ կատարելով 2010թ.–ին հաստատված ու մինչ օրս գործող հանրակրթության պետական չափորոշիչներում։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ՀՀ կառավարության նիստում, ներկայացնելով նոր չափորոշիչները, ասաց, որ փոփոխությունները հնարավորություն կտան խուսափել տարբեր առարկաներում հանդիպող կրկնություններից, ավելի արդյունավետ օգտագործել դպրոցում երեխայի ծախսած ժամանակը։

«Այս փոփոխության միջոցով մենք փաստորեն նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը` չկրճատելով բովանդակային ծավալը և հասնելով ավելի մեծ արդյունքների»,– ասաց փոխնախարարը։

Ավագ դպրոցներում գործող հոսքային ուսուցման համակարգն առաջարկվում է փոխարինել անհատական դասացուցակով, որը, Անդրեասյանի խոսքով, կազմվելու է աշակերտի կարիքների ու նախընտրությունների հիման վրա։

Իսկ մարզերի ավագ դպրոցների աշակերտներին տրվելու են նաև հարազատ մարզին վերաբերող գիտելիքներ։ ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով` դա թույլ կտա աշակերտին տեսնել իր բնակավայրի խնդիրներն ու սեփական պատասխանատվությունը դրանք լուծելու հարցում։

Փոփոխություններ են նախատեսվում նաև գնահատման համակարգում։

«Միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք տարրական դպրոցում միավորային գնահատումից ու առաջարկում ենք կիրառել ավելի գնահատող ու խթանող ձևեր»,– ասաց Անդրեասյանը` հավելելով, որ նախարարությունն առաջարկում է նաև հրաժարվել «անբավարար» գնահատականից ու 10 միավորանոց գնահատման համակարգում յուրաքանչյուր առանձին միավոր դիտարկել որպես առաջընթացի ցուցիչ։

Բացի այդ, առաջարկվող նոր չափորոշչով վերանայվել են նաև ուսումնական բնագավառները։ Դրանք առաջարկվում է սահմանել հետևյալ կերպ` հայոց լեզու և գրականություն, հայրենագիտություն, օտար լեզուներ, բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա, հասարակություն, հասարակական գիտություններ, արվեստ և արհեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

Նոր չափորոշիչները դեռ չեն ներդրվի։ Դրանք 2021թ–ի սեպտեմբերի 1-ից միայն կփորձարկվեն։ Իսկ հաջող փորձարկում անցնելուց հետո 2023թ.–ից կներդրվեն դպրոցներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular