ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերին Ջաբրայիլի մոտակայքում մնացել ենք 5-6 օր, 6-րդ օրն ստացել ենք նահանջելու հրաման․ մայոր (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊՆ Մայոր Սերոբ Գրիգորյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե իր հանդեպ մի շարք ապօրինություններ են տեղի ունեցել։

Նա նշեց, որ 2020-ի հոկտեմբերի 3-ին զեկուցագիր է գրել, որ իրեն շտապ ուղարկեն մարտական գործողություններին մասնակցելու, հոկտեմբերի 9-ին իրեն ասել են, որ թույլ են տալիս մեկնել, և կամավորական վաշտ կազմավորելու դեպքում որպես վաշտի հրամանատար մեկնելու է մարտական գործողությունների վայր։ Հոկտեմբերի 11-ին, Գրիգորյանի տեղեկացմամբ, նշանակել են վաշտի հրամանատարի տեղակալ։

«Վաշտը տարել են անծանոթ վայր, հետագայում պարզվել է՝ Ջաբրայիլի մոտ է։ Այնտեղ մնացել ենք 5-6 օր, 6-րդ օրն ստացել ենք նահանջելու հրաման։ Ըստ հրամանի՝ զորքը նահանջել է, որևէ մեկը մեզ չի դիմավորել, ոչ մի բան չի արել»,-ասաց նա՝ նշելով, թե հետ գալուց հետո սկսել է զբաղվել աշխատանքին վերադառնալու հարցով, սակայն խնդիրներ են առաջացել։

Նա նշեց նաև, թե իրավունք չկար մարդուն նշանակել ցածր հաստիքի, եթե չկա տվյալ անձի համաձայնությունը։ «Իմ ուզածը մի բան է եղել՝ անցկացնել ծառայողական քննություն, պարզել՝ եթե ես մեղավոր եմ ինչ-որ բանում, պատրաստ էի իմ «պագոնները» պոկել, զորացրվել»,-նշեց նա։

«Վերադարձել եմ զինկոմիսարիատ, ու պարզվել է՝ ինձ ուղարկել են որպես զորահավաքի սպա։ Ծառայողական անհամապատասխանության գրություն է ուղարկվել Հանրապետական զինկոմիսարիատ, որ ես չեմ համապատասխանում իմ ծառայությանը։ Դրա մասին ես իմացել եմ դեկտեմբերին, երբ սկսեցի զբաղվել իմ գործերով, թե երբ պիտի վերադառնամ իմ ծառայության վայր։ Դիմել եմ ՊՆ, որևէ մեկը որևէ պատասխան չի տալիս։ Խնդիրն այն է, որ քանի որ Արմավիրի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյանը չի ուզում՝ ես իր մոտ ծառայեմ, ուրեմն՝ ես չպետք է ծառայեմ։ Թե ինչու չի ուզում՝ ծառայեմ, չգիտեմ»,-ասաց Գրիգորյանը՝ նշելով, թե ինչ-որ կոնֆլիկտներ է ունեցել գնդապետ Խաչատրյանի հետ, ինչն էլ, ըստ Գրիգորյանի, վրեժ լուծելու պատճառ է հանդիսացել։

Նա նաև ներկայացրեց մարտական գործողություններին իր մասնակցելու ժամանակ եղած պատկերը։

«Այն 5-6 օրվա մեջ, երբ ես եղել եմ մարտադաշտում, որևէ լավ բան չեմ տեսել։ Այն ուղղությամբ, որտեղ ես եմ եղել այդ ընթացքում, մենք թուրքից 300-500 մետրի վրա կանգնած ենք եղել, չի եղել անգամ կրակոց, օրվա մեջ կարող է մի երկու անգամ մի հինգ «սնարյադ» մերոնք գցեին, մի հինգ «սնարյադ»՝ իրենք, ու այդ նահանջ հրամանը բոլորիս համար անհասկանալի էր։ Եթե գոնե 10-15 կմ մեզնից այն կողմ կռիվ լիներ, այդ ձայները կլսեինք, բայց այդ ձայներն էլ չենք լսել։ Նահանջելուց հետո 60-70 կմ, որ հետ ենք եկել, մեզ անգամ չեն դիմավորել, եկել ենք վերադաս հրամանատարություն ենք ման եկել, որ իմանանք՝ ինչ պետք է անենք, որը չի եղել։ Պատերազմ եղել է, կռվել է 18 տարեկան զինվորը, որն անակնկալի է եկել։ Մոբն անտերության էր մատնված, մարդիկ մոտենում, ասում էին՝ պարո՛ն մայոր, մեզ հրամանատարություն արա»,-ասաց Սերոբ Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular