ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս գիտնականը պատմել է Կասպից ծովի ծանծաղացման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
inaktau.kz-ն գրում է, որ ըստ «Գրադիենտ» գեֆիզիկական հետազոտությունների կանխագուշակման լաբորատորիայի վարիչ Վիկտոր Բոկովի` Կասպից ծովի ջրերի զգալի իջեցումը, որը անհանգստացրել է ծովամերձ բնակավայրերի բնակիչներին, չպետք է հատուկ անհանգստություն առաջացնի, քանի որ ծովի ջուրը կվերադառնա։ Ըստ գիտնականի` ծանծաղուտի հետ կապված նման իրավիճակ է եղել մի քանի տարի առաջ Կալինինգրադում:
 
«Այն ժամանակ ճանաչված մի երկրաֆիզիկոս ինձ զանգահարել և ասել էր, որ ջրհորներում ջուր չկա, մարդիկ սկսել են վախենալ երկրաշարժից, մանավանդ որ որոշ ցնցումներ են եղել: Բայց ամբողջ հարցը մշտական անտիցիկլոնի մեջ է, որը կանգնած է այս տարածքում և ճնշում է մակերևույթը, արդյունքում ջուրը կիլոմետրերով կողմ է քաշվել: Նույնը տեղի է ունենում ներկայումս Կասպից ծովում: Առկա է ընդգծված հակացիկլոնային ակտիվություն, իսկ ցիկլոններ եթե անգամ լինում են, ապա դրանք փոքր են և արագ «անցնում» են»,- ասել է փորձագետը:
 
Նա նշել է, որ ներկայիս պայմաններում կարևոր է «հաշվի առնել այն, որ շատ բան կախված է Վոլգա գետից, որտեղ առկա են հակացիկլոններ, ուստի ջրի հոսքը պակասել է, այսինքն երկու գործոն է ազդել՝ գետային և հակացիկլոնային եղանակ, սակայն ջուրը, անկասկած, կվերադառնա Կասպից ծով»:
 
Վիկտոր Բոկովը նշել է, որ Կասպից ծովի սեյսմիկ իրավիճակը կապված է նաև հակացիկլոնների հետ, սակայն առաջիկայում շոշափելի ցնցումներ չեն սպասվում: Եվ, այդուհանդերձ, դրապատճառներից մեկը գլոբալ տաքացումն է:
 
«Ջերմաստիճանն ազդում է երկրի մակերեսի շերտերի ընդարձակման վրա: Ավելին, ջերմությունն այնտեղից է գալիս, ավելանում է ճեղքվածքների վրա ճնշումը, որը և կարող է երկրաշարժ առաջացնել: Բայց, իհարկե, ավելի կարևոր են մթնոլորտային գործընթացները », - ասաց գիտնականը:
 
Փորձագետը հերքել է նաև տարածված այն վարկածը, որ ցնցումները կարող են կապված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական իրադարձությունների, մասնավորապես հրթիռների և հրետանու օգտագործման հետ:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular