ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ուզում է փոխել ԱԳ նախարարին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Նոյեմբերի 18-ին ԱԳ նախարար նշանակված Արա Այվազյանը պաշտոնավարման 100 օրը չի բոլորել, սակայն արդեն լուրեր կան, որ նրանից դժգոհ են՝ ուզում են հանել, կամ ինքն է ուզում հրաժարական տալ։ Սակայն պատճառների մասին ոչինչ չի ասվում։ ԱԳՆ լավատեղյակ աղբյուրը պատմեց, որ վարչապետ-ԱԳ նախարար տարաձայնությունները սկսվել են դեռեւս անցած տարվանից, երբ Այվազյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 6-ին մեկնեց Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման։ Դեկտեմբերի 7-ին Այվազյանն ու Լավրովը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որտեղ հայտարարություններ արեցին, պատասխանեցին լրագրողների հարցերին։

Պարզվում է՝ Այվազյանի՝ Թուրքիայի մասին խոսքը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, եւ նա Այվազյանի վերադարձից հետո շատ սուր խոսակցություն է ունեցել նրա հետ, խիստ դիտողություն արել Թուրքիայի մասին ասածների կապակցությամբ։ Մենք դիտեցինք ասուլիսի տեսագրությունը․ Այվազյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու վերաբերյալ, հիշատակել է 1915թ․ ցեղասպանությունը եւ թուրքական քաղաքականությունը։ Խոսել է այն մասին, որ Թուրքիան շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը մեր հանդեպ, նշել է ֆուտբոլային դիվանագիտությունը, որը տապալվեց Թուրքիայի մեղքով, եւ անդրադարձել է վերջին պատերազմում նրա խիստ բացասական դերակատարմանը, երբ անմիջականորեն կառավարել է Ադրբեջանի ռազմական գործողությունները, ահաբեկիչներ մատակարարել, ձախողել հրադադարի փորձերը։ Այվազյանն ամփոփել է՝ Անկարան պետք է վերականգնի Հայաստանի եւ միջազգային հանրության վստահությունը, որպեսզի խոսք գնա միջպետական հարաբերությունների մասին։ Ոչ մի սուտ խոսք կամ չափազանցություն։ Մնում է պարզել, թե այս խոսքն ինչու դուր չի եկել Փաշինյանին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular