ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 4

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կյանքում ինչ-որ բան փոխելու համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Եթե դուք վստահ եք ձեր նպատակների վրա և որոշել եք առաջնահերթությունները, ապա ժամանակը զուր մի վատնեք, սկսեք գործել: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Կասկածների դեպքում արժե ամեն ինչ մտածելու համար փոքրիկ դադար վերցնել: Չի բացառվում՝ հին ծանոթները օգտակար մի բան խորհուրդ տան:

Ձեզ մոտ հաճախ կստացվեն փորձարկումները: Այսօր արժե նպատակին տանող սեփական ուղին փնտրել, այլ ոչ թե հետևել ուրիշներին: Շատ Խոյեր կսովորեն ուրիշների սխալների վրա, և դա նրանց թույլ կտա խուսափել սեփական սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի տաքացեք: Եթե հանգստություն պահպանեք և պրովոկացիաներին չտրվեք, օրը խաղաղ ու արդյունավետ կանցնի: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, հաճելի լուրեր, անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Ցուլեր գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ հաջող է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այդ ժամանակահատվածը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը. հեշտությամբ փոխհամաձայնության կհասնեք, որոշում կընդունեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ է պետք լինել, հատկապես՝ նոր ծանոթների հետ, որոնք ոսկե սարեր կխոստանան և կփորձեն շահել ձեր համակրանքը: Այսօր դուք կարող եք հեշտ զոհ թվալ այն մարդկանց համար, ովքեր դեմ չեն շրջապատողներին իրենց հետաքրքրությունների համար օգտագործելուն: Ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգեք և մի շտապեք եզրակացությունների հարցում:

Հավանական են մասնագիտական հաջողություններ, դրական փոփոխություններ գործնական ոլորտում: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակների տանը հաճելի անակնկալներ կամ մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բարենպաստ օր է աշխատանքի և բիզնեսի տեսանկյունից: Աշխատեք հատկապես ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները. այն կասի, թե ինչպես է պետք գործել և ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շուտով ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն կամ կօգնեն նպատակին տանող ճիշտ ճամփա գտնել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրության համար: Այդ հատվածում դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա: Կկարողանաք հմայել նույնիսկ նրանց, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Այդ հատվածում սկսվող հարաբերությունները արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ արդյունավետ օր է: Դուք գլուխ կհանեք ամենատարբեր գործերից՝ և՛ վաղուց ծրագրվածներից, և՛ լրիվ նորերից: Ձեզ փաստացի ամեն ինչ կհաջողվի անել, միայն պետք է ճիշտ ընտրեք, թե որ ուղղությամբ է պետք կենտրոնացնել ջանքերը: Այստեղ օգնության կհասնի ինտուիցիան: Ղեկավարվեք նրա հուշումներով և սպասվածից ավելիին կհասնեք:

Օրը բարենպաստ է շփումների համար: Կարող եք և՛ համախոհներ, և՛ նոր ընկերներ գտնել: Ձեր անկեղծությունն ու բարյացակամությունը շատերի սրտով կլինեն: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, թե ինչքան են սխալվել և կուզենան ամեն ինչ ուղղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ տհաճություններ և լարված պահեր, բայց ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել կարևոր հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններով լի կլինի: Նոր հնարավորություններ կբացվեն, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հարմար ժամանակ է այն գաղափարները կյանքի կոչելու համար, որոնք չգիտես ինչու չեն ստացել շրջապատողների աջակցությունը: Արագ կկարողանաք անհրաժեշտ արդյունքների հասնել, իսկ ձեր հաջողությունները շատերին հաճելիորեն կզարմացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնց հետևելով այսօր կարող եք անել ավելին, քան ակնկալում էիք և հրաշալի արդյունքների հասնել նույնիսկ ամենաբարդ գործերում: Հավանական են օգտակար ծանոթություններ, չի բացառվում՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Որոշ Կշեռքներ նոր ընկերներ ձեռք կբերեն:

Արժե զգույշ լինել այնտեղ, որտեղ խոսքը գումարին կվերաբերի: Այսօր լավ է մեծ գումար չծախսել այնպիսի բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Ավելի ուշ շատ ավելի հաջող գնումներ անելու, ինչ-որ շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն անպայման կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է ձեր կյանքում նոր բան մտցնելու համար: Եթե սեփական գաղափարները չունեք, հոգ չէ: Ուշադիր նայեք ձեր շուրջը և անպայման ինչ-որ հետաքրքիր բանի կհանդիպեք: Սովորականից հաճախ զարմանալի առաջարկներ կստանաք ու կիմանաք, որ արժե դրանք ընդունել: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան ուժեղ կլինի, դուք լավ կիմանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը դեռ ձեր ուժերի սահմաններում չէ: Հաճախ կկարողանաք գուշակել, թե ինչ են անելու շրջապատողները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, մտավոր աշխատանքի համար: Դուք ուշադիր ու լուրջ կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի և պրովոկացիաներին չեք տրվի: Գործերին պատասխանատու մոտեցումը թույլ կտա խուսափել տհաճ պահերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել:

Շատ Աղեղնավորներ այսօր հաջողակ կլինեն գումարին վերաբերող հարցերում: Չեն բացառվում շահավետ գործարքները, անսպասելի աղբյուրներից նշանակալի ֆինանսական մուտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր նպատակի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անսովոր գաղափարների օր է: Երբեմն դրանք ձեզ էլ բավական տարօրինակ կթվան, իսկ շրջապատողներին ընդհանրապես կապշեցնեն: Բայց շուտով կպարզվի, որ մտածածը կյանքի կոչել կարելի է, իսկ արդյունքը խոստանում է պարզապես հրաշալի լինել:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Դուք ամենտարբեր մարդկանց կհանդիպեք և նրանցից յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք, եթե ուզենաք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: Երբեմն դա ձեզ կստիպի զգուշանալ, բայց դրական հույզերը միևնույն է ավելի շատ կլինեն, քան բացասականները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Հիմա արժե զգույշ գործել՝ խուսափելով անտեղի ռիսկից: Ղեկավարվեք առողջ բանականությամբ և շուրջը բոլորին մի վստահեք: Շատ Ջրհոսներ այսօր իրենց սովորականից ավելի ինքնավստահ կզգան, կհասկանան, որ ունակ են հասնել կարևոր նպատակին: Ինչ-որ մեկը կփորձի պրովոկացիայի ենթարկել ձեզ: Շրջապատողները հաճախ ձեզ հետ կկիսվեն չստուգված տեղեկատվությամբ, մոլորության մեջ կգցեն ձեզ:

Օրվա առաջին կեսին լավ է զբաղվեք առօրյա գործերով, իսկ ահա երկրորդին կարող եք նոր բանի անցնել. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հագեցած օր է, որը զարմանալի զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով լի կլինի: Տեղի ունեցող իրադարձությունները կօգնեն ձեզ նորովի նայել սովորական բաներին. կարող է փոխվել հին ծանոթների մասին կարծիքը: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերություների սկիզբը, որոնք դրական հույզեր կպարգևեն:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել, այդ թվում՝ չծրագրված: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: Որոշ Ձկներ ձեռք կբերեն հենց այն իրերը, որոնց մասին վաղուց էին երազում: Հնարավոր են նվերներ՝ լրիվ անսպասելի և հենց դրանով է՛լ ավելի հաճելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular