ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հրաշքով փրկվել էր և պրոթեզավորման նպատակով գալիս էր Երևան. մանրամասներ` ողբերգական ավտովթարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունվարի 30-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ ГАЗель-ը վարել է Մաստարա գյուղի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սիմոնյանը, Mercedes մակնիշի 35 CF 976 համարանիշի ավտոմեքենան վարել է Գյումրիի բնակիչ, 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը, իսկ Mercedes մասկնիշի 69 GM 777 համարանիշի ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 75-ամյա Հովհաննես Ստեփանյանը:

Վթարի հետևանքով Ռ. Մնացականյանի ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Էմիլ Թամոյանը, Թալինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ նրա հայրը՝ Գյումրիի բնակիչ, 61-ամյա Արտուշ Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ. Ստեփանյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 71-ամյա Զինաիդա Ստեփանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Լարիսա Ստեփանյանը և ГАЗель-ի վարորդ Վ. Սիմոնյանը, իսկ վթարից ժամեր անց նաև Mercedes-ի վարորդ Ռ. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության մայոր էր և Երևան էր գալիս, քանի որ վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել ձեռքի հատվածում և այն պետք է պրոթեզավորվեր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 30-ին խոշոր և ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 56 կմ-ին բախվել էին 2 Mercedes և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով էլ ГАЗель-ն ու Mercedes-ներից մեկը դուրս էին եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչություն հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Մինչ վթարի վայրում աշխատում էին նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular